ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Այս գործողությունը պատահական էսկալացիա չէր․ այն համակարգված էթնիկ զտման քաղաքականության եզրափակիչ փուլն էր։

Нет описания фото.

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

2023 թվականի սեպտեմբերի 19-ին` ինն ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո, որը նպատակադրված սովի և հումանիտար աղետի էր ենթարկել արցախահայությանը, Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ։
Այս գործողությունը պատահական էսկալացիա չէր․ այն համակարգված էթնիկ զտման քաղաքականության եզրափակիչ փուլն էր։ Թիրախավորվեցին Արցախի Հանրապետության ոչ միայն պաշտպանական համակարգերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը`ստեղծելով կյանքի հետ անհամատեղելի պայմաններ և այլընտրանք չթողնելով բնիկ հայ բնակչությանը։
-Մարդկային անդառնալի կորուստներ․
Հայրենիքի և հավաքական գոյության պաշտպանության անհավասար մարտերում Պաշտպանության բանակն ունեցավ 265 զոհված և անհայտ կորած զինծառայող, ինչպես նաև տասնյակ զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում։
-Բռնի տեղահանություն․
Ընդամենը քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 էթնիկ հայեր՝ Արցախի ամբողջ բնակչությունը, բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից՝ կրելով անասելի զրկանքներ։
-Պատմամշակութային ժառանգության յուրացում․
Հազարամյա պատմություն ունեցող հայկական Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Այսօր վտանգված է հազարավոր քրիստոնեական հուշարձանների, վանքերի, եկեղեցիների և պատմական ժառանգության գոյությունը, որոնք ենթարկվում են Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող վանդալիզմի և յուրացման։
Այս ողբերգությունը հնարավոր դարձավ երկու առանցքային գործոնների զուգադրման հետևանքով․ միջազգային դերակատարների հանցավոր անտարբերության, որը սահմանափակվեց լոկ հայտարարություններով՝ առանց որևէ գործնական քայլերի, և Հայաստանի գործող իշխանությունների բացահայտ դավաճանական անգործության ու լուռ համաձայնության, ինչը քաղաքականապես կանաչ լույս վառեց ագրեսորի առջև։
Այսօր, երբ հազարավոր արցախցի մեր հայրենակիցները զրկված են իրենց տներից, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն փորձում են վերջնականապես փակել Արցախի հարցը քաղաքական, իրավական և հանրային օրակարգից։ Պատմական հիշողությունը ջնջելու, արդարության պահանջատիրությունից հրաժարվելու և հարցը մոռացության մատնելու այս քաղաքականությունը ոչ միայն անհարգալից է նահատակների հիշատակի հանդեպ, այլև լուրջ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու ապագային։
Հավաքական հիշողության ջնջումը և արդարության պահանջից հրաժարումը ոչ միայն չեն ապահովում տարածաշրջանային կայունություն, այլև լեգիտիմացնում են ուժի կիրառումը միջազգային հարաբերություններում։ Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակվել, քանի դեռ չի իրացվել ժողովրդի՝ իր պատմական հայրենիք արժանապատիվ, անվտանգ և միջազգային երաշխիքներով վերադարձի իրավունքը։