-

Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%
ԵԱՏՄ-ում աճել են ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները․ Հայաստանը առաջատարների թվում է։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%-ով։ Ուղևորաշրջանառության առավել նկատելի աճ արձանագրվել է՝ Հայաստանում՝ 7,3%, Բելառուսում՝ 7,2%, Ղազախստանում՝ 5,1%, Ղրղզստանում՝ 4,9%։ Դրական դինամիկա է արձանագրվել նաև բեռնափոխադրումների ոլորտում։ Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է…
-

7.4 տոկոս գնաճ է գրանցվել. ո՞ր սննդամթերքի արժեքն է բարձրացել․ «Փաստինֆո»
Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 7.4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, հունիսի համեմատ հուլիսին այս խմբի ապրանքների գները նվազել են 3.8 տոկոսով։ Գրում է «Փաստինֆո»-ն՝ տեղեկանալով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ամենամեծ թանկացումը գրանցվել է մրգի շուկայում՝ 14.6 տոկոս։ Կաթնամթերքի, պանրի և ձվի գներն աճել են…
-

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին։ Այսպես. 2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի։ Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով։ Միաժամանակ, աճի կառուցվածքի վերաբերյալ մտահոգությունները…
-

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է հարմարվել նոր մարտահրավերներին
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները գնահատում են համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակը։ Փորձագետները նշում են, որ գնաճը, էներգակիրների գները և աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում են ազդեցություն ունենալ տարբեր երկրների տնտեսական քաղաքականության վրա։ Մի շարք պետություններ իրականացնում են քայլեր՝ տնտեսական աճը պահպանելու և ներդրումների ակտիվությունը խթանելու համար։ Կառավարությունները փորձում են հավասարակշռել սոցիալական ծախսերը և ֆինանսական կայունությունը։ Տնտեսագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին…
-

ՀՀ-ն ՌԴ շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-ից
Ռուսական շուկան կորցնելու դեպքում՝ Հայաստանը կզրկվի պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ից, եթե կորցնի ռուսական շուկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ամբողջ մատակարարումը։ 2025 թվականի արդյունքներով համաշխարհային շուկաներում պանրի մատակարարումից Հայաստանի եկամուտը կազմել է 16,4 միլիոն դոլար։ Ընդ որում՝ դրանից 13,5 միլիոնը ստացվել է Ռուսաստան արտահանման…
-

Wildberries-ը և Ozon-ը չեն փոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կորուստները
Wildberries և Ozon առցանց հարթակները հայտարարել են, որ ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կրած վնասների համար փոխհատուցում չի նախատեսվում։ Ընկերությունները նշել են, որ ստեղծված իրավիճակը դասվում է ֆորսմաժորային հանգամանքների շարքին, ուստի վնասների փոխհատուցման պարտավորություն չեն կրում։ Այս որոշումը վերաբերում է ռազմական գործողությունների հետևանքով վնասված կամ կորցրած ապրանքներին, ինչի պատճառով մի շարք վաճառողներ կարող են կրել ֆինանսական…
-

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնային արտադրանքի մատակարարումները
Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները՝ մինչև ավելի վաղ հայտնաբերված խախտումների վերացումը ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։ Այսպիսով, Հայաստանից ձկնային ամբողջ արտադրանքի մատակարարումները կասեցվել են։Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքներով Ռոսսելխոզնադզորը խնդրել էր հայկական կողմին ժամանակավորապես կասեցնել ողջ ձկնային արտադրանքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ…
-

Հայաստանը գրեթե 3.8 մլրդ դոլարի արտահանում է կորցրել
Երկրորդ տարին անընդմեջ արտահանումը Հայաստանից նվազում է։ Անցած տարվա առաջին 4 ամիսներին նվազել էր ավելի քան 60 տոկոսով, այս տարի, նման կտրուկ նվազումից հետո, ևս 3.3 տոկոսով։ Անցած տարվա նվազումը կազմել էր 3.7 միլիարդ, այս տարվանը՝ 79 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ 2 տարում Հայաստանը շուրջ 3.8 մլրդ դոլարի արտահանում է կորցրել։ Արտահանման ծավալների այս կտրուկ…
-

Ինչու են ՀՀ-ում տոկոսադրույքներն այդքան բարձր՝ ըստ ԿԲ նախագահի
Ազգային ժողովում քննարկման ընթացքում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ երկրում վարկերի տոկոսադրույքների բարձր լինելու պատճառներին։ Նա պատասխանեց պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր Հայաստանի և այլ երկրների միջև վարկավորման պայմանների տարբերությանը։ Գալստյանի խոսքով՝ թեև մի շարք երկրներում հնարավոր է վարկեր ստանալ ավելի ցածր տոկոսադրույքներով, Հայաստանում գործող տոկոսները համապատասխանում են երկրի ընդհանուր ռիսկային միջավայրին։…
-

ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումը
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և արտահանվող խնձորազգի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև նշված արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ։ Պատճառը տվյալ երկրների կողմից կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայությունն է։ Այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորն իր պաշտոնական կայքում։ Սահմանափակումները գործելու են մինչև արտահանվող ապրանքների անվտանգությունն ապահովող համապատասխան…






