-

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
Ակտիվորեն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու և նրա շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Բացվել են եկեղեցու խորանը, զույգ ավանդատները, ինչպես նաև արտաքին արևելյան պատին կից՝ յոթ արձանագիր նոր տապանաքարեր։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի…
-

«Աստված լուռ է». նոր խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին
Հարցազրույց ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Նարեկ Մելիքսեթյանի հետ — Նարեկ, Aravot.am-ը տեղեկացված է, որ ձեր սցենարով և ռեժիսուրայով «Աստված լուռ է» խաղարկային ֆիլմն արդեն հետարտադրական փուլում է, պրեմիերան էլ նախատեսված է աշնանը։ Ուսանել եք Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում, այնուհետև Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ թատրոնի ռեժիսուրա բաժնում (ղեկավար՝ Սամսոն Մովսիսյան)։ Բեմադրել եք ուսանողական…
-

«Ռուզան, Արցախի դուստր». ներկայացում արժեքների մասին
Պրեմիերա է. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնն է։ «Շահ, անձնական շահ… Ո՞վ է մտածում ժողովրդի մասին, ո՞ւմ հօգուտ է, որ թշնամին նստած է երկրի սրտում…»,- Գուգարաց Սմբատ իշխանի այս մտորումները, որոնք 13-րդ դարի իրադարձություններին են վերաբերում, այսօր էլ մեզ մտորելու և խորհելու տեղիք են տալիս։ Մենախոսության հատվածը Մուրացանի…
-

Վեդիի մերձակայքում գտնվող նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանի ղեկավարությամբ` հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մերձակայքում գտնվող նորահայտ հնավայրում։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանը գտնվում է Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում՝ Վեդիից մոտ 3 կմ դեպի արևելք։ Արմինե…
-

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի նույնիսկ այն հուշարձանները, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին
Համաձայն Google Earth-ի արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրել են ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում գտնվող՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել էր 2012 թվականին։ Նույն ժամանակահատվածում հողին է հավասարեցվել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված…
-

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը
Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Օրվա շրջանակում այսօր կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը՝ «Թավջութակ» մասնագիտությամբ։ Մրցույթն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Այդ կապակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մրցույթի մեկնարկի մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Խաչատրյանի անվան միջազգային…
-

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում
«Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում»,- նշում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ…
-

Լեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսին
Երևանում մայիսի 3-ից մեկնարկել է հայազգի լեգենդար երաժիշտ, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն մինչև մայիսի 11-ը։ «Ստաս Նամինի ստեղծագործական օրերի» շնորհիվ Երևանն այս օրերի ընթացքում վերածվել է արվեստի ու նոստալգիայի կենտրոնի, քանի որ տարբեր օրերի տեղի են ունենում տարբեր մշակութային միջոցառումներ, բազմաշերտ այս միջոցառումները մարդկանց կտեղափոխեն 60-70-ական թվականներ։ Մշակութային միջոցառումների մեկնարկը…
-

Ստեփանակերտում ոչնչացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է. Caucasus Heritage Watch-ի (CHW) փաստագրումը արձանագրում է հերթական ծանրակշիռ ապացույցը այն քաղաքականության, որը նպատակաուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը։ Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես մեկուսացված դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության…
-

«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է»․ Գարի Քյոսայան
Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։ Համերգը մեկ բեմում համախմբեց համաշխարհային ջազի նշանավոր ներկայացուցիչների։ Ծրագրին մասնակցեցին ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս…





