ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,935 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,935 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

ԱՄՆ-Իրան հրադադարի երկշաբաթյա ժամկետն ավարտվեց․ ինչ վիճակ է դրանից հետո

1️⃣Այս ժամկետը դնելուց առաջ ԱՄՆ նախագահը խոստանում էր ոչնչացնել ամբողջ քաղաքակրություն։ Հետո կողմերը երկու շաբաթ ժամկետ սահմանեցին բանակցությունների համար։ Իսկ այդ ժամկետն այսօր լրացել է, ու ԱՄՆ նախագահը հայտարարել է հրադադարի «անժամկետ» երկարաձգման մասին, ինչն իրականում իրավիճակին ավելի մեծ անորոշություն է հաղորդում:

Թեև չկան ակտիվ ռազմական գործողություններ, բայց Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունն ավելի է խորացել։ Ծովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն Իրանի դրոշով երթևեկող նավ է առգրավել, Իրանն էլ շարունակում է Հորմուզի նեղուցը սահմանափակել և այսօր արդեն երկու նավ է կալանել: Այս կերպ, կողմերից յուրաքանչյուրը հավանական բանակցությունների համար ճնշման իր լծակն է ստեղծում:

2️⃣Շրջափակումն Իրանն ընկալում է որպես հրադադարի խախտում և ճնշման ներքո բանակցություններ ու զիջումներ պարտադրելու փորձ, ուստի բանակցությունների անցկացումը պայմանավորում է դրա վերացմամբ: Մյուս կողմից, Թեհրանը բանակցություններում ԱՄՆ պահանջները համարում է առավելապաշտական։

Երբ հրադադարը հաստատվեց, Իրանում հաղթանակ հռչակեցին ու լիակատար հաղթանակի պատումը ձևավորեցին: Երկու շաբաթ անց այդ «հաղթանակը» դիվանագիտության դաշտում դեռ չի ամրագրվել, քանի որ երկու կողմն էլ բանակցության էին գնացել հաղթողի դիրքերից, ինչի հետևանքով առաջացել է այս փակուղին։

3️⃣Ներկայիս անորոշությունն այն է, ինչից Իրանն ամենաշատն էր խուսափում: Թեհրանն այս պատերազմը ընկալել է որպես վերջնական հանգուցալուծման հասնելու հնարավորություն ու ձգտում էր վերջ տալ «պատերազմ-հրադադար-բանակցություն» շրջափուլին և ձևավորել նոր ստատուս-քվո: Ներկա վիճակում և հատկապես համաձայնության բացակայության դեպքում ստացվելու է, որ Իրանը ստացավ պատերազմ ու կորուստներ, այդ պատերազմից էլ դուրս եկավ տնտեսական ճգնաժամի խորացմամբ, շարունակվող ու գուցե նոր պատժամիջոցներով և ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքով: 4️⃣Սա Իրանի համար խնդիր է առաջացնում նաև ներքին ճակատում. հանրային միասնությունը կամ վերահսկողությունն ավելի հեշտ է պահպանել պատերազմական իրավիճակում, քան երբ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակ է: Փոխարենը հանրությունն իր վրա ավելի շատ է զգալու պատերազմի տնտեսական հետևանքները, և մարդիկ իշխանությանը հարց են ուղղելու, թե ինչ է իրենց տվել հայտարարված հաղթանակը: 5️⃣Էլիտայի ներսում կան գործիչներ (հիմնականում ուլտրապահպանողական թևից, բայց ոչ միայն), որոնք հանդես են գալիս պատերազմի շարունակման օգտին, քանի որ համարում են, որ պետք է պատերազմի միջոցով հասնել ի սկզբանե հայտարարած նպատակներին և համոզված լինել, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ այլևս չեն ձեռնարկվի: Ավելացել է նաև զիջումների նկատմամբ զգայունությունը։ Այս պատճառով է, որ բանակցային թիմը ղեկավարող Ղալիբաֆը ելույթ է ունենում՝ հանդարտեցնելով, որ չեն պատրաստվում զիջումների գնալ, որ բանակցությունների գնալը թուլություն չի նշանակում: Նա նաև վերահաստատում է, որ Իրանը հաղթել է՝ բացատրելով, որ հակառակորդի ռազմական, ֆինանսական առավելության պայմաններում վարել են ասիմետրիկ պատերազմ ու տարել ռազմավարական հաղթանակ: Միաժամանակ նա իրատեսականության կոչ է անում՝ ընդգծելով, որ ուռճացված են այն հայտարարությունները, թե իրենք թշնամուն լիովին ոչնչացրել են։ 6️⃣Թեհրանին պետք է նյութականացնել դիմադրության արդյունքները, ուստի ընթացիկ անորոշությունը Իրանին ձեռնտու չէ, բայց այն կարող է պահպանվել, մինչև որ կողմերից մեկը կգնա զիջման կամ էսկալացիայի: Իրանում, համենայն դեպս, զիջման հարցում շատ զգայուն են:

Աղբյուրը՝ aravot.am