
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-22:00-ը, կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Փոխադրումները կիրականացվեն հետևյալ երթուղիներով՝
հ.1 երթուղի-«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի- Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը՝ Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի-Արգիշտիի փողոցներ-Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-«Հրազդան» մարզադաշտ:
հ. 2 երթուղի-«Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի-Լենինգրադյան-Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով:






