ԲՈՐՍԱ
USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,883 • ETH: $2,323 • BRENT: $83.12 • USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,883 • ETH: $2,323 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան ՂուկասյանՀայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան Ղուկասյան

Այսօր պաշտոնյաները նույնիսկ վախենում են Մասիս սարին նայել, Արցախի մասին խոսելն արգելված է. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակել է այցը Լոռու մարզ՝ այցելելով Արտագյուղ։ Այստեղ նրան ավանդույթի համաձայն դիմավորել են աղ ու հացով և ջերմ ողջույններով։

Բնակիչները ներկայացրել են գյուղի հիմնական խնդիրները՝ գյուղատնտեսությունը, տեխնիկայի բացակայությունը, ռեսուրսների թանկությունն ու արտադրանքի իրացման դժվարությունները։

Ըստ նրանց, «Լավ տեսակի սերմ չկա, նորմալ սերմացու չեն բերում։ Կաթը նորմալ գնով չեն մթերում։ Հացահատիկը հանձնում ենք 150 դրամով, հետո այն վաճառվում է 700-ով։ Ինչպե՞ս պահենք։ Կոմբայններ չկան, ամեն ինչ ձեռքով ենք անում»։

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ առանց համակարգային լուծումների գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ. «Դրա համար պետք է ունենալ գյուղատնտեսության նախարարություն։ Եթե չկա նախարարություն, չկա նաև տեխնիկա, չկան կոմբայններ։ Մենք 998 գյուղ ունենք, և այս հարցերը պետք է լուծվեն պետական մակարդակով»։

Նա նաև ընդգծել է պարտքերի ներման միջոցով գյուղացիներին աջակցելու անհրաժեշտությունը. «Վարկերը տարիների ընթացքում կուտակվել են՝ պատերազմ եղավ, համավարակ եղավ։ Պետությունը պետք է օգնի ժողովրդին՝ մինչև 3 միլիոն դրամի վարկերը ներելով, որպեսզի մարդիկ դուրս գան այդ ճահճից»։

Առանձնահատուկ քննադատության է ենթարկվել գյուղատնտեսական ռեսուրսների հետ կապված իրավիճակը. «Սելիտրան բերում ու վաճառում են 12 հազար դրամով։ Եթե անկեղծ՝ պետք է ավելի էժան տան, որպեսզի գյուղացին կարողանա աշխատել և բերք ստեղծել»։

Խոսելով կառավարման վիճակի մասին՝ Ծառուկյանը մատնանշել է կադրերի և համակարգային մոտեցման խնդիրը. «Այսօր ամեն ինչ պետք է ճիշտ կազմակերպված լինի՝ տեխնիկան, սերմացուն, պարարտանյութը։ Այլապես ժողովուրդը մնում է առանց եկամտի»։

Հանդիպման առանձին թեմա են դարձել քաղաքական և հասարակական տրամադրությունները։ Այս համատեքստում Ծառուկյանը հայտարարել է. «Այսօր պաշտոնյաները նույնիսկ վախենում են Մասիս սարին նայել։ Արցախի մասին խոսելն արգելված է»։

Նա հավելել է, որ հասարակությունը չպետք է ապրի ճնշումների և անվստահության մթնոլորտում, իսկ պետությունը պետք է աշխատի զարգացման, այլ ոչ թե սահմանափակումների ուղղությամբ։

Բնակիչները խոսել են նաև մշակվող հողատարածքների պակասի և գյուղատնտեսական աշխատանքների բարձր արժեքի մասին. «Հեկտարը թանկ է, տեխնիկան՝ թանկ, աշխատելը՝ դժվար։ Հողի միայն փոքր մասն է մշակվում»։

Առանձին բարձրացվել է բնակարանների և սոցիալական արդարության թեման. «Մարդիկ 30–35 տարի վագոն-տնակներում են ապրում, խոստումները չեն կատարվում»։

Ի պատասխան՝ Ծառուկյանն ընդգծել է իրական ծրագրերի և պետության պատասխանատվության անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, բնակիչները դրական են գնահատել նրա ներդրումը գյուղի զարգացման գործում. «Ճանապարհ է կառուցվել, տարածքը բարեկարգվել է, եկեղեցու մոտ մեծ խաչ է տեղադրվել։ Գյուղն ավելի ճանաչելի է դարձել։ Նա իր խոսքի տերն է։ Որտեղ էլ լինի՝ օգնում է մարդկանց»։

Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին. «Ամենակարևորը՝ ամեն ինչ լավ լինի։ Ես միշտ ձեր կողքին եմ»։

Բնակիչներն իրենց հերթին խնդրել են հիշատակի լուսանկար անել և ընդգծել են իրենց հարգանքը նրա նկատմամբ՝ որպես մի մարդու, որն, իրենց խոսքով, «գործ է անում, այլ ոչ թե խոստումներ տալիս»։

Աղբյուրը՝ news.am