ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է»․ Գարի Քյոսայան

 

Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց  «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։ Համերգը մեկ բեմում համախմբեց համաշխարհային ջազի նշանավոր ներկայացուցիչների։ Ծրագրին մասնակցեցին ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք ներկայացրին հագեցած և բազմաշերտ ծրագիր, որը միավորեց ջազային երաժշտության տարբեր դարաշրջաններ և ոճեր։Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես աշխարհահռչակ ջազային և բլյուզային ստեղծագործություններ, որոնք դարձել են ժանրի դասականներ, այնպես էլ Գարի Քյոսայան՝ կոմպոզիտորի, դաշնակահարի և ժամանակակից ջազային ասպարեզի առանցքային ներկայացուցիչներից մեկի հեղինակային գործերը։ Համերգին առանձնահատուկ նշանակություն հաղորդեց դրա մարդասիրական առաքելությունը։ «Jazz for Peace» նախագիծը միտված էր երաժշտության լեզվով խաղաղության, սիրո և փոխըմբռնման գաղափարների տարածմանը։ Միջոցառումը համախմբեց պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հասարակությանը՝ դառնալով մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության հարթակ:Երեկոյին հատուկ հուզական խորություն հաղորդեցին մաեստրո Գարի Քյոսայանի
խոսքերը, որոնցում արտացոլվեց նրա ստեղծագործական փիլիսոփայությունն ու վերաբերմունքը հանդիսատեսի նկատմամբ․

«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է։ Ես անսահման երախտապարտ եմ իմ հանդիսատեսին, որը ոգեշնչում է ինձ իր բարությամբ և էներգիայով։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում նաև իմ հովանավորներին, որոնք գնահատում և աջակցում են իմ արվեստը»։ Այս անկեղծ խոսքերը դարձան ողջ համերգի լեյտմոտիվը՝ ընդգծելով ոչ միայն ծրագրի բարձր գեղարվեստական մակարդակը, այլև նախագծի խոր հումանիստական առաքելությունը։ Դահլիճում տիրող միասնության, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության մթնոլորտը ևս մեկ անգամ հաստատեց՝ մաեստրո Քյոսայանի երաժշտությունը պարզապես արվեստ չէ, այլ կենդանի երկխոսություն լսարանի հետ՝ լի լույսով և իմաստով։
Համերգն անցկացվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ի աջակցությամբ։

 

Աղբյուրը՝  news.am