ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Ուժեղ «զապիս էնող» եք»․ ի՞նչ նոր պատմության մեջ է հայտնվել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը, որը վերջին շրջանում հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում օգտատերերից մեկին հայհոյելու համար ու ներողություն խնդրել, այժմ հայտնվել է մի նոր աղմկոտ պատմության մեջ։

Օգտատերերից մեկը մեկնաբանությունների բաժնում հրապարակել է ձայնագրություն, որտեղ անդադար լսվում են հայհոյանքներ։ Օգտատերը մասնավորապես գրել է․ «Պահանջում եմ Սարիկ Մինասյանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից եւ զրկել քաղաքականությամբ զբաղվելու որեւէ հնարավորությունից»։

Որոշ մարդիկ կասկածել են, որ Սարիկ Մինասյանն է հայհոյում՝ մտածելով, որ դա արհեստական բանականությամբ է սարքված, մի քանիսն էլ զայրացել են, թե հայհոյանքը, կեղտոտ բառապաշարը դարձել է խոսույթ ամենաբարձր մակարդակով, պաշտոնազրկումը պիտի սկսվի Նիկոլ Փաշինյանից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից։

Մեկ այլ օգտատեր էլ, դիմելով լրատվամիջոցներին, հայտնել էր, որ Սարիկ Մինասյանը հայհոյել է իր ընկերոջը՝ նրան ձայնային հաղորդագրություն ուղարկել, քանի որ «հանդգնել էր» ՔՊ խմբակցության ղեկավարի գրառման տակ գրել քննադատական մեկնաբանություն։ Սարիկ Մինասյանը ևս անդրադարձել է` հրապարակելով այն օգտատիրոջը լուսանկարը, որի հետ ծավալվել է այս պատմությունը․ «Սա ձեր տարածած ձայնագրության հերոսն է, ով սպառնում էր ինձ` անձնական էջիս ձայնային հաղորդագրությամբ` հայհոյանքներով, որ ավտոմատով Դոմբասից կգա, բայց տեղ հասավ կոմունիստական կլյավուզիան։ Սա է ձեր տեսակը` սադրել, ձայնագրել, ընտրակաշառք տալ, հայհոյել: Ձայնագրությունը մոնտաժված է և ներկայացված միակողմանի։ Ուժեղ «զապիս էնող» եք»։ Նկատենք սակայն, որ Գյումրու քաղաքական դաշտում կարևոր դերակատար դարձած, պատասխանատու պաշտոն զբաղեցնող Սարիկ Մինասյանը օրեր առաջ հանրությունից ներողություն խնդրելիս՝ հորդորել էր․ «Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։ Նաև հորդորում եմ` մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական»:

 

Աղբյուրը՝ aravot.am