ԲՈՐՍԱ
USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,729 • ETH: $2,325 • BRENT: $83.12 • USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,729 • ETH: $2,325 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան ՂուկասյանՀայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան Ղուկասյան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող այս քրեական հետապնդումը հարուցվեր, իսկ հարուցված քրեական հետապնդումն էլ ենթակա է դադարեցման։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Սույն քրեական  վարույթը ոչ իրավաչափ է նախաձեռնվել օրենսգրքով  չնախատեսված աղբյուրից  ստացված տեղեկատվության հիման վրա, խախտվել են քրեական  վարույթ նախաձեռնելու օրինականություն երաշխավորելու կարգը, այլ կերպ ասած  քրեական վարույթի  նախաձեռնումը ոչ իրավաչափ է, որի պայմաններում  ամբողջ քրեական վարույթը դառնում է ոչ իրավաչափ»,- հայտարարել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։  Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր։ Նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։