ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը: Regeneron ISEF 2026-ն աշխարհի խոշորագույն, ամենահեղինակավոր և բարձր մրցունակությամբ դպրոցական գիտական մրցույթներից է, որին այս տարի մասնակցում են շուրջ 70 երկրների ավելի քան 1600 լավագույն երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով նորարարական նախագծեր գիտության և տեխնոլոգիաների լայն շրջանակում։ Մրցույթն ընդգրկում է 22 ոլորտ, որոնցից յուրաքանչյուրն ունի 7-8 ենթաոլորտ՝ ֆիզիկայից և ինժեներությունից մինչև կենսաբանություն և այլ կիրառական գիտություններ։ Ալբերտ Շահինյանի հետազոտությունը (PHYS066 — AWH Enhancement via Multilayer Graphene) նվիրված է գլոբալ նշանակություն ունեցող խնդիրներից մեկին՝ ջրի սակավությանը, և նպատակ ունի բարձրացնել մթնոլորտային ջրի հավաքման (Atmospheric Water Harvesting – AWH) արդյունավետությունը՝ գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ։ Աշակերտի հետազոտության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ՀԱՊՀ կայքում։ Հիշեցնենք, որ Ալբերտ Շահինյանը հեղինակավոր միջազգային մրցույթին մասնակցության հնարավորություն էր ստացել՝ որպես ս․թ․ մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլի մրցանակակիր։ ISEF 2026-ին մասնակցել են նաև «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի սովորող Մարիա Մելիքյանը և 11-րդ դասարանի սովորող Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով Sorbroot նախագիծը։ Վերջինիս շրջանակում աշակերտները ուսումնասիրել են ջրի մաքրման գործում պլաստիկ թափոնների կիրառության հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեկնարկել է ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ 2021 թվականին։ Այս տարի մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ թվով 6-րդ փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 140 սովորողներ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 հանրակրթական ուսումնական հաստատություններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր։ Ներկայումս ընթանում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2027» մրցույթի հայտերի ընդունումը, որի մրցանակակիրները ևս հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց հետազոտությունները ԱՄՆ և ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթներին։

Աղբյուրը՝ aravot.am