ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,818 • ETH: $2,086 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,818 • ETH: $2,086 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Նիկոլի կառավարությունը հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել․ Արտակ Զաքարյան

Picture background

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Արցախի «ինքնորոշումից ու հայանպաստ» լուծումից, Աջափնյակի հիասքանչ մետրոյի գործարկումից, Աշտարակի՝ ակադեմիապես գերհագեցած քաղաքի կառուցումից, Գյումրու չոր նավահանգստի շահագործումից, ArNA ազգային ավիաընկերության ակտիվ ուղևորափոխադրումներից և այլ խոշոր ու եկամտաբեր նախագծերից հետո, ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար»:

Նա գործից անտեղյակ հասարակության վրա, քվեի դիմաց՝ հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել:

Նիկոլի կառավարությունն առաջարկում է հայկական ծիրանը, պոմիդորը, ելակը, ծաղիկները, ձուկը, հանքային ջրերը, օղին, գինին, կոնյակը, քաղցրավենիքը և այլ ապրանքները՝ Թուրքիայով արտահանել դեպի Եվրոպա:

Սա նման է Աջափնյակի մետրոյի պատմությանը, որ բոլորն ուզում են կառուցել, շատերը չգիտեն, թե ինչպես, և միայն մասնագետները գիտեն, որ հնարավոր չէ:

Դնենք մի կողմ, որ Կարս-Ախլքալակ երկաթգծով, հայկական բեռները, միշտ էլ կարող էին առանց խոչնդոտ գնալ, ուր ուզեին: Խնդիրն այն է, թե ու՞ր գնան, և ո՞վքեր են Եվրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները:

Կարողանալու՞ են գնորդներ և շուկաներ գտնեն խեղճ տնտեսվարողները: Իսկ այդ կարևորագույն հարցում Նիկոլի կառավարությունն անզոր է: Նա միայն քանդում է գործող շուկաներն ու անվտանգային համակարգերը: Բայց նորը ստեղծելը նրա գործը չէ: Իր գործը միայն քանդելն է:

Հ.Գ. Եվրոպայում արդեն շրջում է պատերսզմի, ինչպես նաև տնտեսական ու արժեքային ճգնաժամերի ուրվականը:

Չեմ հասկանում, Հայի բա՞խտ է այդպիսին, թե՞ խելքը: Բարիք և աջակցություն փնտրել այնտեղ, որտեղ այն այլևս չկա»: