ԲՈՐՍԱ
USD/AMD: 368.6 • EUR/AMD: 425.9 • RUB/AMD: 5.02 • BTC: $61,091 • ETH: $1,585 • BRENT: $83.12 • USD/AMD: 368.6 • EUR/AMD: 425.9 • RUB/AMD: 5.02 • BTC: $61,091 • ETH: $1,585 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Իշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստիՈվ խաղաղությունից խոսի, ՔՊ-ն պիտի ադրբեջանացումից խոսի. ՇարմազանովԳյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ումՇարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, չենք ենթարկվելու ճնշումներին. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԸնդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. «Բարգավաճ Հայաստան»ԱՄՆ-ն և Իրանը անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանցՀայաստանի տնտեսությունը չի կարող անվերջ վճարել իշխանությունների քաղաքական սխալների գինը։ Մհեր ՄելքոնյանՎարդան Ղուկասյանի ձերբակալման հետքերով․ արդարացվել են գյումրեցի Հովեյան եղբայրներըԻշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստիՈվ խաղաղությունից խոսի, ՔՊ-ն պիտի ադրբեջանացումից խոսի. ՇարմազանովԳյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ումՇարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, չենք ենթարկվելու ճնշումներին. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԸնդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. «Բարգավաճ Հայաստան»ԱՄՆ-ն և Իրանը անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանցՀայաստանի տնտեսությունը չի կարող անվերջ վճարել իշխանությունների քաղաքական սխալների գինը։ Մհեր ՄելքոնյանՎարդան Ղուկասյանի ձերբակալման հետքերով․ արդարացվել են գյումրեցի Հովեյան եղբայրները

Պատմական հիշողությունը պահպանելը ընտրություն չէ, այլ ազգային պարտավորություն։Մհեր Մելքոնյան

Нет описания фото.

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայ հասարակությունը դեմ է Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշահամալիրն ապամոնտաժելու ծրագրերին, սակայն Հայաստանի ղեկավարությունը չի արձագանքում այդ «օգնության աղաղակներին»։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել զուտ տեղական ինքնակառավարման որոշման շրջանակներից և դարձել է հանրային ու քաղաքական լուրջ քննարկման առարկա։
1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկն էր, որտեղ իրենց կյանքը զոհաբերեցին նաև հարյուր հազարավոր հայորդիներ։ Տասնյակ հազարավոր հայ զինվորներ չվերադարձան ռազմի դաշտերից, հազարավոր ընտանիքներ կրեցին անդառնալի կորուստներ, իսկ մեր ժողովուրդը իր արժանի ներդրումն ունեցավ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Այդ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանները պարզապես ճարտարապետական կառույցներ չեն։ Դրանք պատմության կենդանի վկայություններ են, ազգային հիշողության հենասյուներ և սերունդներին փոխանցվող արժեքների կրողներ։
Возможно, это изображение памятник и текст
Այս բարդ և լարված աշխարհաքաղաքական իրավիճակում հուսով եմ, որ թե՛ Արթիկ համայնքի ղեկավարությունը, թե՛ մարզային պատասխանատուները լիարժեք գիտակցում են պահի լրջությունը։ Ցանկացած չմտածված քայլ կարող է ունենալ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական հետևանքներ։ Երբ տարածաշրջանը կանգնած է անվտանգության նոր մարտահրավերների առաջ, անթույլատրելի է ստեղծել լրացուցիչ լարվածության օջախներ և վնասել այն հարաբերություններին, որոնք տասնամյակներ շարունակ կարևոր դեր են ունեցել Հայաստանի անվտանգության և զարգացման գործում։
Նորից ու նորից եմ կրկնում՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը պետք է մնա իր պատմական տեղում, պահպանվի և բարեկարգվի։ Պետության և համայնքի պարտականությունը ոչ թե հիշողությունը տեղափոխելն է, այլ այն պահպանելն ու արժևորելը:
Ոչ ոք բարոյական իրավունք չունի փորձելու ջնջել մեր ժողովրդի անցած հերոսական ուղին, վերաշարադրել պատմությունը կամ նոր հարվածի տակ դնել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները։ Պատմական հիշողությունը քաղաքական շահարկման առարկա չէ։ Այն ազգային արժանապատվության և պետական մտածողության կարևորագույն բաղադրիչներից է։
Իսկ եթե համայնքի ղեկավարությունն իսկապես մտահոգված է Արթիկի բարեկարգման և ժամանակակից հանրային միջավայրերի ստեղծման հարցով, ապա դրա համար կան բազմաթիվ այլընտրանքային լուծումներ։ Օրինակ՝ շատրվանը կարելի է տեղադրել Բարեկամության այգում, որտեղ հնարավոր կլինի ձևավորել իսկապես գեղեցիկ, հարմարավետ և ժամանակակից ժամանցային գոտի Արթիկ համայնքի բնակիչների և հյուրերի համար՝ առանց ոտնահարելու պատմական հիշողությունը:
1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը պետք է շարունակի մնալ ազգային հիշողության ու պատմական արժանապատվության կենդանի խորհրդանիշ։
Պատմական հիշողությունը պահպանելը ընտրություն չէ, այլ ազգային պարտավորություն։