ԲՈՐՍԱ
USD/AMD: 368.6 • EUR/AMD: 425.9 • RUB/AMD: 5.02 • BTC: $61,131 • ETH: $1,584 • BRENT: $83.12 • USD/AMD: 368.6 • EUR/AMD: 425.9 • RUB/AMD: 5.02 • BTC: $61,131 • ETH: $1,584 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Իշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստիՈվ խաղաղությունից խոսի, ՔՊ-ն պիտի ադրբեջանացումից խոսի. ՇարմազանովԳյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ումՇարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, չենք ենթարկվելու ճնշումներին. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԸնդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. «Բարգավաճ Հայաստան»ԱՄՆ-ն և Իրանը անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանցՀայաստանի տնտեսությունը չի կարող անվերջ վճարել իշխանությունների քաղաքական սխալների գինը։ Մհեր ՄելքոնյանՎարդան Ղուկասյանի ձերբակալման հետքերով․ արդարացվել են գյումրեցի Հովեյան եղբայրներըԻշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստիՈվ խաղաղությունից խոսի, ՔՊ-ն պիտի ադրբեջանացումից խոսի. ՇարմազանովԳյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ումՇարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, չենք ենթարկվելու ճնշումներին. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԸնդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. «Բարգավաճ Հայաստան»ԱՄՆ-ն և Իրանը անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանցՀայաստանի տնտեսությունը չի կարող անվերջ վճարել իշխանությունների քաղաքական սխալների գինը։ Մհեր ՄելքոնյանՎարդան Ղուկասյանի ձերբակալման հետքերով․ արդարացվել են գյումրեցի Հովեյան եղբայրները

Իշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»

Իշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»

Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ հռետորաբանությունը Բաքուն տարածում է ինստիտուցիոնալ մակարդակով և դրա շրջանակում առաջ է մղում Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման թեման, և ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունները դրան չեն պատասխանում։ հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

Նա նշել է, որ որքան էլ իշխանություններն ավելացնեն ռազմական բյուջեն, այն զրոյական արժեք ունի, որովհետև իշխանությունները միայն պարտվել գիտեն, նրանք Թուրքիայի և Ադրբեջանի փաստաբաններն են։

«Ի տարբերություն ներկայիս իշխանությունների՝ մենք չենք սկսի սեփական զրոյական կետից։ Մենք հարգելու ենք Հայաստանի ստանձնած պարտավորությունները, որքան էլ դրանք հաճախ պարտադրված լինեն։ Դրա հետ մեկտեղ կարծում ենք, որ այն բովանդակությունը, որն առկա է 2025 թվականի օգոստոսի 8-ի փաստաթղթում, ըստ էության, ռացիոնալ է, սակայն այն ենթադրում է երաշխավորների առկայություն։ Այդ փաստաթղթում չկա ոչ մի կետ, որը կենթադրեր Սահմանադրության փոփոխության կամ որոշակի քանակությամբ ադրբեջանցիների բնակեցման օրակարգի ձևավորում»,- նշել է Վարդևանյանը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեկ նախադասությամբ կարող է Ադրբեջանում հեղափոխություն իրականացնել, իսկ մի քանի տարի անց հայտարարեց, որ կլիներ նույն պատկերը, ինչ 44-օրյա պատերազմից հետո, բայց առանց զոհերի։

Վարդևանյանը նկատել է նաև, որ իշխանությունները, որոնք խոսում են Հայաստանի՝ որպես ժողովրդավարության բաստիոնի մասին, հասել են գույքի բռնագրավման և արբիտրաժային դատարանի որոշումն անտեսելու մակարդակին։