ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Հայաստանում շուրջ 4500 աշակերտ սովորում է պարսկերեն․ Մոհամմադ Ասադի Մովահեդ

ՀՊՄՀ-ում հյուրընկալվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացման, կրթական համագործակցության ընդլայնման և համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հարցեր։

ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նշել է, որ բուհը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանում պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում։ Դոկտոր Ասադի Մովահեդը համալսարանի հետ համագործակցության մեկնարկը գնահատել է որպես կարևոր քայլ՝ ընդգծելով դրա լայն հեռանկարները։ Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում շուրջ 4500 աշակերտ ուսումնասիրում է պարսկերեն, սակայն ոլորտի հիմնական մարտահրավերներից է համապատասխան մասնագետների և պարսկերեն դասավանդող ուսուցիչների սահմանափակ քանակը։

Մշակույթի խորհրդականը կարևորել է Մանկավարժական համալսարանի մասնագիտական ներուժը և առաջարկել համալսարանի գիտական ու դասախոսական կարողությունների ներգրավմամբ զարգացնել պարսկերենի ուսուցման մեթոդաբանությունը։ Նա նաև հայտնել է, որ իրանական կողմը պատրաստ է ներգրավել հրավիրյալ դասախոսների և կազմակերպել մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են կրթական և մշակութային համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը։

 

Ամբողջը՝  aravot.am