ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Աժ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է նաև Թուրքիային. պատասխանն էլ չուշացավ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Քաղաքականության մեջ մանրուքներ չկան. դրա հերթական ապացույցը Թուրքիայի հետ բանագնացի Աժ նախագահի թեկնածու ընտրելն է։

Խոշոր հաշվով մեծ տարբերություն չկա, թե ո՞վ կլիներ ՔՊ-ի Աժ նախագահի թեկնածուն, քանի որ նրանք բոլորն էլ Աժ-ում սատարելու են Փաշինյանի կուրսը։

Բայց Աժ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է նաև Թուրքիային։

Եվ պատասխանն էլ չուշացավ. թուրքական բանագնաց պարոն Քըլըչը արդեն հասցրել է իր գոհունակությունը հայտնել այդ ընտրության առիթով։ Ես ամենևին Թուրքիայի հետ առճակատման կոչ չեմ անում, ավելին, եղել եմ ու կամ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակից, բայց՝ առանց նախապայմանների։

Իսկ այն ինչ անում են իշխանությունները՝ թուրք-ադրբեջանական օրակարգի սատարման քաղաքականություն է։

Ակնհայտ է, որ Փաշինյանը շարունակելու և խորացնելու է Թուրքիայի հետ «մերձեցման», իսկ իրականում՝ Հայաստանում թուրքական ազդեցությունը մեծացնելու գործընթացը և դրա հերթական ապացույցը ՔՊ-ի թեկնածուի այսօրվա ընտրությունն է»: