ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,313 • ETH: $2,121 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնային արտադրանքի մատակարարումները

Picture background

Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները՝ մինչև ավելի վաղ հայտնաբերված խախտումների վերացումը ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։ Այսպիսով, Հայաստանից ձկնային ամբողջ արտադրանքի մատակարարումները կասեցվել են։Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքներով Ռոսսելխոզնադզորը խնդրել էր հայկական կողմին ժամանակավորապես կասեցնել ողջ ձկնային արտադրանքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել էին ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ն և «Ինվեստ պլյուս» ՍՊԸ-ն։ Նշված ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։ «Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել է նախնական հաշվետվություն, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումը ու անհրաժեշտ հաստատող նյութերի ներկայացումը որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը», — հայտնել են Ռոսսելխոզնադզորից։

Այստեղ ընդգծել են, որ գերատեսչությունն աշխատում է հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարման համար նախատեսված ձկան և ձկնային արտադրանքի անվտանգության ապահովման ուղղությամբ։