![]()
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվում է «Ալ-Ահլի»։
Սաուդյան ակումը կվճարի 20 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։
26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 6 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները, պայմանագիրը նախատեսված է 3+1 սխեմայով։
Սպասվում է, որ հայ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի, հաղորդում է Karp-ը։
Աղբյուրը՝ sportmedia.am






