ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Արթիկի մարզադաշտի ներկայիս վիճակը նաև բացասական ազդակ է երիտասարդության համար։

Փորձում եք ապահովել ճանապարհաշինության ինչ-որ ցուցանիշներ՝ անտեսելով աշխատանքների որակը. Մհեր Մելքոնյանը՝ Սանոսյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Արթիկը Հայաստանի այն համայնքներից է, որտեղ սպորտը երբեք չի եղել պարզապես ժամանցային զբաղմունք։ Այն տասնամյակներ շարունակ եղել է համայնքի ինքնության, երիտասարդության դաստիարակության և հասարակական կյանքի կարևորագույն ուղղություններից մեկը։ Արթիկը ձևավորել է մարզական ավանդույթ, որը տվել է բազմաթիվ մարզիկներ՝ իրենց հաջողություններով աչքի ընկնելով ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային հարթակներում՝ բարձր պահելով համայնքի և Հայաստանի անունը։
Սպորտային ավանդույթ ունեցող համայնքները ցանկացած երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Դրանք ձևավորում են առողջ սերունդ, նվազեցնում սոցիալական խնդիրների խորացման ռիսկերը և երիտասարդությանը տալիս են նպատակներ ու զարգացման հնարավորություններ։ Արթիկը հենց այդպիսի համայնք է եղել՝ իր մարզական պատմությամբ և մարդկանց նվիրվածությամբ։
Հատկապես ֆուտբոլը Արթիկում ունի առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքում ֆուտբոլը միշտ ունեցել է մեծ հետաքրքրություն և սեր։ Տասնամյակներ շարունակ մարզադաշտը եղել է այն վայրը, որտեղ միավորվել են տարբեր սերունդներ, որտեղ ձևավորվել են թիմային ոգի, մրցակցային մշակույթ և մարզական նպատակներ։ Այսօր ևս հարյուրավոր պատանիներ զբաղվում են ֆուտբոլով՝ ունենալով մեծ ցանկություն զարգանալու և ապագայում ներկայացնելու իրենց համայնքը։
Սակայն այս ամենի կողքին այսօր առկա է մի իրավիճակ, որն այլևս չի կարող մնալ անտեսված։ Արթիկի մարզադաշտը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տարիների ընթացքում չլուծված խնդիրների հետևանքով այն փաստացի հայտնվել է կիսաքանդ վիճակում՝ չապահովելով այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են անվտանգ և ժամանակակից մարզական գործունեության համար։
Սա արդեն միայն ենթակառուցվածքային խնդիր չէ։ Սա անվտանգության լուրջ հարց է։ Երբ երեխաները և երիտասարդները մարզվում են կիսաքանդ, մաշված և վտանգավոր պայմաններում, առաջանում են իրական ռիսկեր նրանց առողջության և անվտանգության համար։ Անթույլատրելի է, որ սպորտային մեծ ավանդույթ ունեցող համայնքի պատանիները ստիպված լինեն զբաղվել սպորտով պայմաններում, որոնք չեն համապատասխանում նույնիսկ տարրական պահանջներին։
Արթիկի մարզադաշտի ներկայիս վիճակը նաև բացասական ազդակ է երիտասարդության համար։ Մի կողմից պետությունը խոսում է առողջ ապրելակերպի, սպորտի զարգացման և երիտասարդական քաղաքականության կարևորության մասին, իսկ մյուս կողմից մարզերում պահպանվում են այնպիսի պայմաններ, որոնք սահմանափակում են երեխաների հնարավորությունները։
Անհրաժեշտ է հստակ գիտակցել՝ առանց համապատասխան մարզական ենթակառուցվածքների հնարավոր չէ ակնկալել նոր հաղթանակներ։ Չի կարելի ունենալ մարզական հաջողությունների ակնկալիք, եթե մարզիկների համար չկա անվտանգ և ժամանակակից միջավայր։ Այս հարցում անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր, այլ հիմնարար լուծում։ ՀՀ կառավարությունը պետք է Արթիկի մարզադաշտի խնդիրը ներառի պետական առաջնահերթությունների շարքում և 2027 թվականի պետական բյուջեում նախատեսի միջոցներ՝ մարզադաշտի ամբողջական կապիտալ վերանորոգման կամ նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադաշտի կառուցման համար։
Արթիկը այն համայնքներից է, որտեղ նման ներդրումը կարող է ունենալ երկարաժամկետ ազդեցություն։ Այստեղ արդեն կա ամենակարևորը՝ մարզական ավանդույթ, երեխաների հետաքրքրվածություն և մարդկանց հավատը սպորտի նկատմամբ։ Պակասում է միայն այն ենթակառուցվածքը, որը թույլ կտա այդ ներուժը վերածել իրական արդյունքի։
Եթե պետությունը ցանկանում է զարգացնել մարզերը, կանխել երիտասարդների արտագաղթը և ստեղծել հավասար հնարավորություններ Երևանից դուրս, ապա նման ծրագրերը պետք է լինեն առաջնային։ Որովհետև յուրաքանչյուր մարզադաշտ, յուրաքանչյուր մարզական կենտրոն իրականում ներդրում է մարդու, համայնքի և երկրի ապագայի մեջ։
Արթիկն իր մարզական պատմությամբ ապացուցել է, որ արժանի է ավելի լավ պայմանների։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի պետական քաղաքականությունը համարժեք լինի այդ պատմությանը և այդ ներուժին։