ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,818 • ETH: $2,086 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,818 • ETH: $2,086 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Հայաստանի տնտեսությունը չի կարող անվերջ վճարել իշխանությունների քաղաքական սխալների գինը։

Այսօր Շիրակի մարզում անասնապահությունը կանգնած է լուրջ և համակարգային  խնդիրների առաջ։ Տարիներ շարունակ անտեսված այս ռազմավարական ...

Մհեր Մելքոնյանը գրում է․

Հուլիսի 27-ից Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանվող կաթնամթերքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը հերթական անգամ բացահայտեց մի իրականություն, որի մասին մասնագիտական և քաղաքական շրջանակները զգուշացնում էին տարիներ շարունակ․ արտաքին քաղաքականության ոլորտում անհեռատեսությունը, ռազմավարական մտածողության բացակայությունը և պետական շահի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը վաղ թե ուշ վերածվում են տնտեսական հարվածների։
Այսօր արդեն ակնհայտ է, որ խոսքը միայն կաթնամթերքի արտահանման մասին չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Այն վերաբերում է Հայաստանի պետական կառավարման որակին, արտաքին քաղաքականության արդյունավետությանը և երկրի տնտեսական անվտանգության համակարգի դիմադրողականությանը։
Տարիներ շարունակ գործող իշխանությունները հասարակությանը համոզում էին, թե արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի տնտեսական շահերի վրա։ Հանրությանը ներկայացվում էր մի պատրանք, ըստ որի հնարավոր է միաժամանակ վատթարացնել հարաբերությունները երկրի խոշորագույն տնտեսական գործընկերոջ հետ և պահպանել նախկին տնտեսական արտոնություններն ու շուկաները։ Սակայն միջազգային հարաբերություններն ու տնտեսությունը չեն գործում քաղաքական քարոզչության օրենքներով։ Դրանք առաջնորդվում են շահերով, վստահությամբ և փոխադարձ պատասխանատվությամբ։
Հայաստանի պարագայում Ռուսաստանի շուկան պարզապես արտահանման ուղղություն չէ։ Այն տասնամյակների ընթացքում ձևավորված տնտեսական տարածք է, որտեղ իրացվում է հայկական կաթնամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի և ձկնամթերքի զգալի մասը։ Հազարավոր գյուղացիական տնտեսություններ, վերամշակող ձեռնարկություններ և արտահանող ընկերություններ իրենց գործունեությունը կառուցել են հենց այդ շուկայի պահանջարկի և հնարավորությունների հիման վրա։ Հետևաբար, այդ հարաբերությունների ցանկացած խաթարում անմիջապես վերածվում է տնտեսական և սոցիալական ռիսկերի։ Սակայն իշխանությունները, փոխանակ զբաղվելու այդ ռիսկերի կառավարմամբ, ընտրեցին քաղաքական հակադրությունների ճանապարհը։ Տարիներ շարունակ պետական մակարդակով իրականացվող հակառուսական հռետորաբանությունը, դաշնակցային հարաբերությունների արժեզրկումը, արտաքին քաղաքականության ոլորտում հակասական և հաճախ չհաշվարկված քայլերը չէին կարող մնալ առանց հետևանքների։
Ավելին, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողացել պահպանել առկա տնտեսական հնարավորությունները, այլև չեն իրականացրել դրանց փոխարինման որևէ լուրջ ռազմավարություն։ Անընդհատ խոսվել է շուկաների դիվերսիֆիկացման, նոր տնտեսական ուղղությունների և արտահանման ընդլայնման մասին, սակայն իրական արդյունքները չեն համապատասխանում այդ հավակնոտ հայտարարություններին։ Այսօր, երբ մեկ սահմանափակումը բավական է ամբողջ ոլորտում լրջագույն անհանգստություն առաջացնելու համար, պարզ է դառնում, որ տարիներ շարունակ հնչած խոստումների զգալի մասը մնացել է թղթի վրա։
Սակայն ստեղծված իրավիճակում թերևս ամենավտանգավորը ոչ միայն տնտեսական հետևանքներն են, այլ իշխանության վերաբերմունքն ու կեցվածքը։ Այն պահին, երբ հազարավոր գյուղացիական տնտեսություններ, արտահանողներ և արտադրողներ կանգնած են լուրջ անորոշության առաջ, իշխանությունների արձագանքներից տպավորություն է ստեղծվում, թե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, թե իրավիճակը լիովին վերահսկելի է և անհանգստանալու պատճառ չկա։
Սա չափազանց վտանգավոր մոտեցում է։ Պետական պատասխանատվությունը պահանջում է ոչ թե խնդիրների նսեմացում կամ լռություն, այլ դրանց բաց և անկեղծ գնահատում։ Երբ տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկում առաջանում են համակարգային ռիսկեր, իսկ իշխանությունը շարունակում է ձևացնել, թե ամեն ինչ բնականոն ընթացքի մեջ է, դա արդեն խոսում է ոչ միայն քաղաքական սխալի, այլ պետական մտածողության ճգնաժամի մասին։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ճգնաժամերը հաճախ ավելի են խորանում ոչ այնքան իրենց սկզբնական պատճառներով, որքան իշխանությունների կողմից դրանց վտանգավորության թերագնահատման հետևանքով։ Այսօր էլ ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները շարունակում են ապրել քաղաքական ինքնախաբեության աշխարհում՝ հրաժարվելով ընդունել իրենց որոշումների իրական հետևանքները։
Ստեղծված իրավիճակը հատկապես վտանգավոր է Հայաստանի գյուղատնտեսության համար։ Արտահանման խափանումները կարող են հանգեցնել արտադրանքի կուտակման, գների անկման, գյուղացիական տնտեսությունների եկամուտների կրճատման, վարկային պարտավորությունների աճի և ներդրումային ակտիվության նվազման։ Արդյունքում տուժում է ոչ միայն գյուղատնտեսական ոլորտը, այլև մարզային տնտեսությունը, սոցիալական կայունությունը և երկրի ընդհանուր տնտեսական զարգացումը։
Սակայն այս ճգնաժամի ամենակարևոր քաղաքական եզրակացությունն այն է, որ այն բնական աղետ չէ և արտաքին ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող մեկուսացված գործողություն չէ։ Սա առաջին հերթին գործող իշխանությունների քաղաքական որոշումների հետևանքն է։ Պետության ղեկավարման պատասխանատվությունը ենթադրում է ոչ միայն գեղեցիկ հայտարարություններ, այլ նաև սեփական քայլերի հնարավոր հետևանքների կանխատեսում։ Երբ իշխանությունը տարիներ շարունակ վարում է մի քաղաքականություն, որը մեծացնում է երկրի արտաքին և տնտեսական ռիսկերը, ապա առաջացած խնդիրների համար պատասխանատվությունը հնարավոր չէ տեղափոխել ուրիշների վրա։
Ոլորտում ստեղծված իրավիճակի միակ քաղաքական պատասխանատուն Հայաստանի գործող իշխանություններն են։ Հենց նրանք են պարտավոր պատասխան տալ այն հարցին, թե ինչու է Հայաստանը հայտնվել այնպիսի վիճակում, երբ արտաքին տնտեսական հարաբերություններում ցանկացած լարվածություն անմիջապես սպառնում է հազարավոր քաղաքացիների բարեկեցությանը։ Հենց նրանք պետք է բացատրեն, թե ինչու չեն ստեղծվել այլընտրանքային շուկաներ, ինչու չեն ձևավորվել տնտեսական անվտանգության նոր մեխանիզմներ և ինչու են պետական շահերը հաճախ ստորադասվել քաղաքական ու գաղափարական հաշվարկներին։
Հայաստանի տնտեսությունը չի կարող անվերջ վճարել իշխանությունների քաղաքական սխալների գինը։ Յուրաքանչյուր նոր ճգնաժամ ավելի հստակ է դարձնում, որ պետության անվտանգության, տնտեսության և արտաքին հարաբերությունների ոլորտներում կուտակված խնդիրները պատահական չեն։ Դրանք հետևանք են ոչ սթափ, անհեռանկար և ռազմավարական հաշվարկներից զուրկ քաղաքականության։
Եվ որքան երկար շարունակվի այս քաղաքականությունը, այնքան բարձր է լինելու այն գինը, որը վճարելու են Հայաստանի գյուղացիները, արտադրողները, գործարարները և ամբողջ հասարակությունը։ Իսկ այդ գինը վաղուց արդեն չափվում է ոչ միայն տնտեսական կորուստներով, այլ նաև երկրի տնտեսական կայունության, արտաքին վստահության և ռազմավարական հնարավորությունների կորստով։