ԲՈՐՍԱ
USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,883 • ETH: $2,323 • BRENT: $83.12 • USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,883 • ETH: $2,323 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան ՂուկասյանՀայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան Ղուկասյան

Նախատեսվում է, որ տարեվերջին աշխատանքներն ավարտված կլինեն ավելի քան 300 դպրոցում եւ 500-ից ավելի մանկապարտեզում

Մեր հատուկ ուշադրության կենտրոնում է եղել 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների մեծածավալ ծրագիրը: Դրա շրջանակում 2025 թվականին աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում եւ 499 նախադպրոցական հաստատությունում: Տարեվերջի դրությամբ ավելի քան 100 դպրոցում եւ շուրջ 280 մանկապարտեզներում ու նախադպրոցական հաստատություններում ավարտված էին աշխատանքները: Պետք է ասեմ, որ այս թվերն ամեն օր փոխվում են: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 17-ին քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նախատեսվում է, որ ընթացիկ տարեվերջին աշխատանքներն ավարտված կլինեն ավելի քան 300 դպրոցում եւ 500-ից ավելի մանկապարտեզում: Նախարարը հայտնել է, որ հանրակրթության նոր չափորոշիչը 2025 թվականի սեպտեմբերից ներդրվել է բոլոր դպրոցների 1-11-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմանը համընթաց ստեղծվել են նոր դասագրքեր, մշակվել է ուսումնական նոր բովանդակություն: 2023-2025 թվականներին ընդհանուր առմամբ ստեղծվել է 158 անուն դասագիրք: Մրցակցային ընթացակարգերի արդյունքում մեկ դասագրքի արժեքը միջին հաշվով նվազել է 23-26 տոկոսով: Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակում նաեւ ամրագրվել են 5-12-րդ դասարաններում սովորողների ծնողների համար դասագրքերի վարձավճարների դիմաց տարեկան 3.000 ՀՀ դրամ սոցիալական կրեդիտի ճանաչում եւ հետվերադարձ, որի շահառու է ավելի քան 300.000 երեխա: Հաշվի առնելով նաեւ դասագրքերի՝ ըստ դասարանների վարձավճարների տարեկան չափերի նվազումը նոր մրցակցային ընթացակարգերով՝ այս հանգամանքը վարձավճարը նվազեցնում է աշխատող ծնողի համար 5-րդ եւ 6-րդ դասարաններում՝ դասագրքերը դարձնելով, ըստ էության, անվճար: Բոլոր դասարանների համար վարձավճարը կնվազի միջինը շուրջ 66 տոկոսով:

Շուրջ 800 դպրոց կամ դպրոցների 70 տոկոսն ապահովված է ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներով:

Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս ոլորտներում տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Մասնավորապես, սպորտի բնագավառում ՀՀ մարզիկները 2025 թվականին նվաճել են 357 մեդալ, որից 114-ը՝ ոսկե, 113-ը՝ արծաթե եւ 130-ը՝ բրոնզե: Մեդալներից 42-ը կամ 12 տոկոսը նվաճել են կանայք: 2024 թվականից սկսած՝ նվաճած մեդալների համամասնության մեջ գերակշռում են ոսկե մեդալները՝ կազմելով 32 տոկոս. կրկնապատկվել են կին մարզիկների նվաճած մեդալները: Հաշմանդամություն ունեցող մարզիկները նվաճել են 37 մեդալ: Ժաննա Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին, տվել պարզաբանումներ: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է վերջին շրջանում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի չկատարման մասով շրջանառվող որոշ լուրերի եւ փաստել, որ մինչեւ տարեվերջ ծրագրով նախանշված պատրաստի վիճակում կլինի ավելի քան 300 դպրոց: Նա դրական է համարել ծրագրի իրականացման ընթացքը, նշել, որ դպրոցը մեկ կամ երկու օրում չի կառուցվում: Ուսուցիչների ատեստավորման մասով հանձնաժողովի նախագահը հստակեցրել է, որ երկրորդ անգամ դրական ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձերի էական բարձրացում է նախատեսվում: Դրույքաչափի բարձրացում է նախատեսվելու նաեւ: Սիսակ Գաբրիելյանը խոսել է նաեւ ավագ դպրոցներում ընդունելության էլեկտրոնային համակարգի ներդրման, դպրոցներին կից կառուցված մարզադահլիճների բացօթյա հատվածը մինչեւ ուշ երեկո աշակերտների համար բաց լինելու, մարզերի մանկապարտեզներում մսուրային խմբեր բացելու կարեւորության մասին: Նա առաջարկել է դիտարկել նաեւ մասնավոր թատերախմբերի ֆինանսավորման հարցը: Սփյուռքի բնագավառում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին հաջորդիվ անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով 2025 թվականին 2 երկրում՝ Բրազիլիայում եւ Ֆրանսիայում, նշանակվել է 2 սփյուռքի գործերի հանձնակատար: Հաշվետու տարում կայացել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցերը 13 երկրի 40 տարբեր քաղաքների հայ համայնքներ: Այցերի շրջանակներում կայացել են ավելի քան 180 միջոցառում եւ հանդիպում: Օգոստոսի 5-7-ը Երեւանում կայացել է Ազգային երիտասարդական 2-րդ համաժողովը, որին մասնակցել է 778 հայ երիտասարդ աշխարհի 56 երկրից: Համաժողովի քննարկումներում հանդես է եկել 120 բանախոս 32 երկրից: 2024-2025 թվականներին «Սփյուռքի երիտասարդ դեսպան» միջոցառմանը մասնակցել է 28 երիտասարդ 18 երկրից, իսկ 2025-2026 թվականների միջոցառմանը՝ 27 երիտասարդ 14 երկրից: 2024-2025 թվականներին միջոցառման մասնակիցների կողմից համայնքներում կազմակերպվել է 320-ից ավելի միջոցառում: Հանձնակատարը ներկայացրել է նաեւ մյուս աշխատանքները: Հարցուպատասխանի ընթացքում Զարեհ Սինանյանը մանրամասնել է մի շարք ծրագրերի ընթացքը, մասնավորապես, հայապահպանության եւ հայկական օրակարգի առաջմղման համատեքստում երիտասարդների շրջանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Մի շարք թեմաների շրջանակում անդրադարձ է եղել նաեւ Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի հասանելիությանը՝ նաեւ թվայնացված ձեւաչափով:

 

Աղբյուրը՝ aravot.am