ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Պետք էր, որ ես հայտնվեի կալանավայրում, հայտնվեցի, բայց ես երբեք ոչնչից չեմ վախեցել, իմ սկզբունքները չեն փոխվել»․ Մարտուն Գրիգորյան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով դատավարությունը, որը մեղադրվում է ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։ Հանրային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարացնել նրա կալանքի ժամկետը՝ այն պատճառաբանությամբ, որ Մարտուն Գրիգորյանը, լինելով ԱԺ տարբեր գումարման պատգամավոր ու քաղաքականից բացի հասարակական գործունեություն ծավալելով՝ հնարավոր է իր ազդեցությունն օգտագործի վկաների վրա ճնշումներ գործադրելու։ Մարտուն Գրիգորյանն իր խոսքում ասաց․ «Հարգարժան հանրային մեղադրող, գյումրեցին լավ խոսք ունի, ասում է՝ իմ առավելությունները երեսով տալ պետք չէ։ Գյումրեցին լավ գիտի, որ ես իմ հարգանքը, իմ հեղինակությունը, իմ ապրած կյանքը, իմ անցած ճանապարհը այս տարիների ընթացքում՝ արդեն 20 տարուց ավելի, միշտ ի շահ Գյումրու ու գյումրեցու է եղել։ Եվ երբևիցե Գրիգորյան Մարտունի հեղինակությունը չի օգտագործվել ձեր ներկայացրած բացասական ինչ-որ գործընթացների համար։ Գրիգորյան Մարտունի հեղինակությունը միշտ ի շահ Գյումրու ու գյումրեցու է օգտագործվել։

Այս ամենը վերջանալու է, և Գրիգորյան Մարտունը շարունակելու է իր բարի համբավը, իր ապրած կյանքը, իր թողած անունը ի շահ գյումրեցու օգտագործել։ Այս գործի հետ կապված փաստաբանները մանրամասն ամեն ինչի մասին խոսեցին, ես երբևիցե չեմ խուսափել, չեմ վախեցել ոչ մի պատասխանատվությունից և այս տարիների ընթացքում ինձ թույլ չեմ տվել այնպիսի գործողություն, որ հետագայում դրա համար ամաչեմ, առավել ևս վախենամ։ Ոչնչից վախենալու բան չունեմ, պետք էր Գրիգորյանին Մարտունին կալանք տալ, պետք էր Գրիգորյան Մարտունին կալանավայր ուղարկել, և այս առումով այդ ամենը հաջողվեց։ Գրիգորյանը Մարտունը քրեակատարողական հիմնարկում է հայտնվել, բայց մեծ հաշվով Գրիգորյան Մարտունի մոտ ոչ մի բան չի փոխվել, Գրիգորյան Մարտունի հայացքները մնացել են նույնը, սկզբունքները մնացել են նույնը, Գրիգորյան Մարտունը չի կաշկանդվել, այս խոսքերը ես գիտակցաբար եմ ասում և չի էլ կաշկանդվելու, իսկ մնացած որոշումը ձերն է»։ Նրա կալանքը երկարացվեց երեք ամսով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/09/17/1580750/

© 1998 — 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից