ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,784 • ETH: $2,092 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե թղթի վրա հռչակված կեղծ խաղաղություն, այլ իրական անվտանգություն, արժանապատիվ ապագա և իրապես զարգացող համայնքներ։

Нет описания фото.

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է հոկտեմբերի 25-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քաղաքացիներին ներկայանալու, անցած ուղին ամփոփելու և ապագայի ծրագրերը ներկայացնելու այս պատասխանատու փուլում գործող իշխանությունը հանրությանն է ներկայացել «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով։
Մի թեզ, որը առաջին հայացքից թվում է անվիճելի, սակայն վերջին տարիների իրականության համատեքստում հնչում է առնվազն որպես քաղաքական հեգնանք ու ծաղր՝ սեփական հայրենիքում անվտանգություն կորցրած քաղաքացու հանդեպ։ Այն քաղաքական ուժը, որի կառավարման տարիները հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվեցին ծանրագույն աղետներով, տարածքային ու մարդկային կորուստներով և անվտանգային համակարգի լիակատար փլուզմամբ, այսօր կրկին խոսում է «խաղաղության» և «զարգացման» մասին։
Երբ իշխանությունը շրջանառում է «խաղաղություն» բառը, քաղաքացին իրավունք ունի հարցնելու․
-Արդյո՞ք խաղաղություն է կոչվում այն իրավիճակը, երբ երկրի սահմանները դարձել են անպաշտպան, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ապրում են ամենօրյա սպառնալիքի տակ։
-Արդյո՞ք զարգացում կարող է խոստանալ մի ուժ, որի կառավարման յուրաքանչյուր փուլ ուղեկցվել է նոր զիջումներով և ռազմավարական նշանակություն ունեցող կորուստներով։
Խաղաղությունը չի տրվում մուրացկանությամբ կամ կեղծ կարգախոսներով։ Իսկական խաղաղությունը հենվում է ուժեղ պետականության, կայուն անվտանգային համակարգի և արժանապատիվ արտաքին քաղաքականության վրա։ Մինչդեռ գործող իշխանության ներկայացրած «խաղաղության օրակարգը» գործնականում վերածվել է մշտական միակողմանի զիջումների շղթայի։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները միայն տեղական նշանակության խնդիրներ՝ աղբահանություն կամ ասֆալտապատում լուծելու մասին չեն։ Սա առաջին հերթին քաղաքական գնահատական է այն քաղաքականությանը, որը երկիրը հասցրել է այս հանգրվանին։ Հոկտեմբերի 25-ի ընտրությունները յուրաքանչյուր քաղաքացու հնարավորությունն են՝ արտահայտելու իր վերաբերմունքը անցած տարիների ձախողումներին։ «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսի հետևում թաքնված անգործությունն ու ձախողումները այլևս չեն կարող ծառայել որպես քող՝ իրական պատասխանատվությունից խուսափելու համար։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե թշնամու առջև ծնկած և զիջումներով խաղաղություն մուրացող վարչախումբ, այլ պետական շահը պաշտպանող, ուժեղ և արժանապատիվ իշխանություն:
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե թղթի վրա հռչակված կեղծ խաղաղություն, այլ իրական անվտանգություն, արժանապատիվ ապագա և իրապես զարգացող համայնքներ։