ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,629 • ETH: $2,117 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,629 • ETH: $2,117 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….

Нет описания фото.
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
Պետության կայացման, անվտանգության և ինքնիշխանության պահպանման ճանապարհին առավել կործանարար են ոչ միայն բացահայտ հակապետական ուժերն ու նրանց իրականացրած քաղաքականությունը, այլև նրանք, ովքեր սեփական հանգստի, անձնական բարեկեցության կամ քաղաքական հաշվարկների պատճառով տարիներ շարունակ ընտրել են լռությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում արձանագրվեց մի արատավոր երևույթ, երբ գործող իշխանությունների ակնհայտ հակապետական ընթացքն ու կործանարար որոշումները չարժանացան համապատասխան հակազդեցության որոշակի շրջանակների կողմից։ Մինչև 2026 թվականն այս անձանց կողմից չի արձանագրվել ոչ մի հանրային ելույթ, ոչ մի քաղաքական հայտարարություն, ոչ մի հարցազրույց, վերլուծական հոդված կամ պաշտոնական դիրքորոշում, որտեղ հստակ, աներկբա և համակարգային ձևով դատապարտված լիներ պետականության դեմ իրականացվող քաղաքականությունը։
Այսօր, սակայն, նույն այդ շրջանակները, օգտվելով տարբեր հանգամանքներից, փորձում են մուտք գործել քաղաքական առաջնագիծ՝ լուրջ պետական գործչի կերպարով և ազգային փրկության օրակարգով։ Այս երևույթը պահանջում է խորքային քաղաքագիտական և պետական-արժեքային վերլուծություն։
Քաղաքական տեսության մեջ դասական է այն դրույթը, որ ճգնաժամերի պահին չեզոքությունը կամ լռությունը ֆունկցիոնալ առումով հավասարազոր է գործող իշխանության քայլերի լեգիտիմացմանը։ Քաղաքական պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն ակտիվ գործողություններով․ լռությունը քաղաքական դիրքորոշում է, որն ունի իր գինն ու հետևանքները։ Ուստի, անհնար է տարիներ շարունակ լինել պասիվ դիտորդ, խուսափել դիրքորոշում արտահայտելուց և ռիսկեր ստանձնելուց, իսկ հետո հավակնել բարոյական կամ քաղաքական առաջնորդության։
Լուրջ քաղաքական գործիչը և պետական առաջնորդը չեն ձևավորվում շահադիտական նկատառումներով։ Քաղաքական կապիտալը, վստահությունն ու առաջնորդության լեգիտիմ իրավունքը կերտվում են հետևողական պայքարի, սկզբունքային դիրքորոշումների և անձնական ու քաղաքական ռիսկերի գնով՝ հատկապես այն փուլերում, երբ ընդդիմանալը պահանջում է քաղաքացիական արիություն և գաղափարական հավատարմություն։ Այն անձինք, ովքեր «արթնացել են» միայն այն ժամանակ, երբ խոսելն արդեն մոդայիկ է, իսկ քաղաքական դաշտում հայտնվելը՝ ձեռնտու, դրսևորում են բացառապես քաղաքական հարմարվողականություն։ Պետականաշինության պատմությունը ցույց է տալիս, որ հարմարվողականների վրա հիմնված քաղաքական միավորները ընդունակ չեն դիմակայելու արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներին։ Պետականության վերականգնման և ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը չի կարող հենվել քաղաքական մոռացության վրա։ Քաղաքական հիշողությունը հասարակության ինքնապաշտպանական մեխանիզմն է։ Եթե քաղաքական համակարգը չի տարբերակում ամենածանր պահերին պայքարած գործչին տարիներ շարունակ լռած հարմարվողից, ապա այդ համակարգում դեգրադացվում է սկզբունքայնության և պատասխանատվության գաղափարը։
Հայաստանի Հանրապետությանն այսօր կարիք ունի ոչ թե «փրկիչների», այլ ազգային և հոգևոր մտածողությամբ, անցյալի առջև ազնիվ և անվերապահ սկզբունքայնությամբ օժտված պետական գործիչների։ Պետականությունը քաղաքական կարիերա կառուցելու կամ անձնական հավակնությունները բավարարելու հարթակ չէ։ Նրանք, ովքեր վճռորոշ ու ճակատագրական պահերին ընտրել են անվտանգ լռությունը, չունեն ոչ քաղաքական, ոչ գաղափարական, և ոչ էլ բարոյական լեգիտիմություն՝ ստանձնելու մեր պետության ռազմավարական ապագան տնօրինելու պատասխանատվությունը։
Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….