ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,253 • ETH: $2,112 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,253 • ETH: $2,112 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Պրոթուրքական կուսակցությունը գրանցվել է ապօրինաբար․ թրքամետ Նատալին հիմնադիրներից է

Պրոթուրքական կուսակցությունը գրանցվել է ապօրինաբար․ թրքամետ Նատալին հիմնադիրներից է

 

Երևանում կայացել է պրոթուրքական կուսակցության համագումարը։ Կուսակցությունը կոչվում է Ժողովրդի ձայնը պետականամետ կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն են թրքասիրությամբ հանդես եկող մի բլոգեր՝ Նատալի Ալեքսանյան անվանումով, որը ապրում է Թուրքիայում, և ոմն Ռոման Նազարյանը, որը Մգեր Արմենիայի հետ պատրաստվում էր Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Մենք գրել էինք, որ երկու տարի առաջ 2024 թվականի մայիսի 20-ին մամուլը հեղեղվել էր տեղեկություններով, որ Երեւանում թուրքամետ կամ գուցե` թուրքական կուսակցություն հիմնադրելու փորձ են արել: Երեւանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն էր անդրադարձել բլոգեր Արթուր Չախոյանի ձերբակալությանը, ով փորձել էր խափանել նշված կուսակցության բացման համագումարը։ «Երեւանում՝ Խուլ ու համրերի կենտրոնում, նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետեւում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալյա Ալեքսանյան ներկայացող անձնավորություն, ով իրականում առեւտրական Տաթեւիկն է։ Սույն տիկինն ինտերնետային տիրույթում ակտիվ քարոզով փորձել է ՀՀ-ում բացել թուրքական կուսակցություն, որի ղեկավար կազմի մեջ է մտնում նախկինում ԼՀԿ անդամ, այնուհետ Մգեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը»,- մեզ հետ զրույցում դեռ երկու տարի առաջ ասել էր Խաչատրյանը: Սակայն բարձրացրած աղմուկի ֆոնին կուսակցությունն այդպես էլ չէր հիմնադրվել, իսկ Ռոման Նազարյանն ընդհատակ էր անցել։ Երկու տարվա լռությունից հետո մենք տեղեկացանք, որ թուրքամետ կուսակցությունն արդեն բացվել է, այն կոչվում է Ժողովրդի ձայնը պետականամետ կուսակցություն։ Մեզ պատմեցին, որ պրոթուրքական այս ուժը այսօր՝ ժամը 15։00-ին համագումար է նախատեսել Armenia Marriott Hotel-ի Տիգրան Մեծ դահլիճում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցության նախագահը՝ Ռոման Նազարյանն է, կուսակցության կարկառուն անդամներն են՝ Վանիկ Նիկոյանը, Սուրեն Օքմինյանը և Ռուսլան Ւսրայելյանը։

Աղբյութը՝ hraparak.am