ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,217 • ETH: $2,511 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,217 • ETH: $2,511 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Երկրորդ կիրակին է` Գյումրու Յոթվերքում ասեղ գցելու տեղ չկա

Երկրորդ կիրակին է` Գյումրու Յոթվերքում ասեղ գցելու տեղ չկա (տեսանյութ)

Թեպետ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին դատարանի որոշմամբ արգելված է պատարագ մատուցել, նրա ներկայությունն ինքնին դարձել է հավատացյալների հոսքի գլխավոր պատճառը։

Այսօր՝ Ծաղկազարդի կիրակնօրյա պատարագի ընթացքում, Գյումրու Յոթվերք եկեղեցին կրկին լեփ-լեցուն էր։ Եկեղեցի այցելածները նշում էին՝ ներսում և բակում «ասեղ գցելու տեղ չկա»։ Արդեն երկրորդ կիրակին է, ինչ նույն պատկերն է՝ բազմամարդ, հուզական և առանձնահատուկ սպասումով լի մթնոլորտ։

Հավատացյալների մեծ հոսքը կապված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ներկայության հետ։ Թեպետ վերջինիս դատարանի որոշմամբ արգելված է պատարագ մատուցել, բայց միայն նրա ներկայությունը բավական է, որ մարդիկ գան, գտնվեն նրա կողքին, թեկուզ՝ պարզապես տեսնեն և օրհնություն ստանան։

Եկեղեցի եկածները հերթով մոտենում են Սրբազանին, ողջունում, օրհնություն խնդրում։ Շատերի դեմքին տեսանելի է հուզմունքը, ոմանց մոտ՝ նաև երկար սպասված հանդիպման կարոտը։ «Միայն նրա ներկայությունն արդեն բավական է, որ հոգեպես ամրանանք»,- ասում են հավատացյալները՝ ընդգծելով, որ այս օրերին առավել քան երբևէ կարիք ունեն հոգևոր աջակցության։

Յոթվերք եկեղեցին այս օրերին վերածվել է ոչ միայն աղոթքի վայրի, այլև յուրօրինակ համախմբման կենտրոնի։ Այստեղ մարդիկ գալիս են ոչ միայն կրոնական պարտքը կատարելու, այլև ներքին հանգստություն գտնելու, հույս և հավատ վերականգնելու համար։

Երկրորդ կիրակին անընդմեջ ձևավորված այս պատկերը վկայում է, որ Միքայել Սրբազանի շուրջ ձևավորվել է հստակ հանրային համակրանք և վստահություն։ Եվ նույնիսկ պաշտոնական սահմանափակումները չեն խանգարում, որ հավատացյալներն իրենց ներկայությամբ արտահայտեն այդ վերաբերմունքը։

Գյումրիում այսօր ձևավորված մթնոլորտը շատերի գնահատմամբ ոչ միայն կրոնական, այլև սոցիալական երևույթ է՝ մարդկանց միավորող, նրանց հոգևոր ուժ տվող և համայնքային զգացողությունը վերականգնող։

Աղբյուրը՝  hraparak.am