ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Կան պահեր, երբ իրականությունն ասում է ավելին, քան ցանկացած խոսք․Մհեր Մելքոնյան

«Շիրակի մարզը չի ստացել հստակ տեղը երկրի տնտեսական քարտեզի վրա». Մհեր Մելքոնյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Կան պահեր, երբ իրականությունն ասում է ավելին, քան ցանկացած խոսք։
Արդեն երկրորդ կիրակին է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան-ը մասնակցում է Սուրբ Պատարագին։ Եվ այս երկու կիրակիները վերածվել են ոչ թե սովորական եկեղեցական արարողությունների, այլ՝ հասարակական ու բարոյական հստակ ուղերձի։
Այսօր էլ էր Առաջնորդանիստ` Ս. Աստվածածին եկեղեցին (Ս. Յոթ Վերք) լեփ-լեցուն հավատացյալներով։ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ Պատարագը չի սահմանափակվել միայն հոգևոր արարողությամբ․ այն դարձել է ժողովրդի վճռական ու աներկբա գնահատականը՝ վստահության, հավատքի և ազգային արժանապատվության վկայություն։
Սա պատահականություն չէ, ոչ էլ պահի ազդեցություն։
Սա վստահության, հեղինակության և տարիների նվիրումի արդյունք է։
Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այսօր պարզապես հոգևորական չէ։ Նրա կերպարը մարմնավորում է այն սակավաթիվ, բայց կենսական կարևոր տեսակը՝ արժանապատիվ հոգևորական, սկզբունքային մարդ և իսկական հայրենասեր հայ։
Իսկ այսօրվա Սուրբ Պատարագը ոչ թե պահի արձագանք է, այլ՝ խորքային գործընթաց, որտեղ ժողովուրդը իր ներկայությամբ վերահաստատում է իր հավատքի, արժեհամակարգի և ազգային ինքնության անքակտելի կապը։ Այնտեղ, որտեղ կա սկզբունքայնություն, ճշմարտության հանդեպ հավատարմություն և ծառայության բարձր գիտակցում, ձևավորվում է այն վստահությունը, որն ունի երկարաժամկետ ուժ և ազդեցություն։
Եկեղեցու լեփ-լեցուն լինելը խոսում է ոչ միայն հոգևոր կյանքի ակտիվության, այլև հասարակության ներքին դիմադրողականության մասին՝ բոլոր այն փորձերի նկատմամբ, որոնք միտված են արժեզրկել ազգային ու հոգևոր հիմքերը։ Սա լուռ, բայց անսասան հենասյուն է, որի վրա կանգնած է ժողովրդի ինքնությունը։
Եվ երբ այս հենասյունը ամուր է, ոչ մի արտաքին կամ ներքին ճնշում ի զորու չէ խարխլել այն։
Որովհետև այստեղ գործում է ոչ թե պահի ազդեցությունը, այլ՝ պատմության և հավատքի շարունակականությունը։
Աստված օգնական, Սրբազան Հայր։