ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,720 • ETH: $2,113 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,720 • ETH: $2,113 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Սա պայքար է մեր ինքնության համար». «ՀայաՔվեն» գրասենյակ է բացել Վանաձորում

 

Picture background

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը իր գրասենյակն է բացել Վանաձորում։ «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը այս առնչությամբ նշել է. «Բոլոր իմաստներով մեզ համար Վանաձորը շատ կարևոր է, մեծ թվով աջակիցներ և համակիրներ ունենք Վանաձորում։ Նախկինում երբ մենք 2023–ին իրականացնում էինք մեր ստորագրավաքը, հարյուրավոր և հազարավոր քաղաքացիներ միացել են Վանաձորում այդ ստորագրավաքին։ Այս գրասենյակը դառնալու է կապող օղակը «Հայաքվեի» և Վանաձոր քաղաքի միջև»։

«Հայաքվեի» անդամ Մենուա Սողոմոնյանն էլ նշեց. «Այս գրասենյակը զուտ նախընտրական տրամաբանությամբ բացվող գրասենյակ չէ։ «Հայաքվեն» ազգային քաղաքացիական միավորում է, որը իր մարզային գրասենյակները բացել է դեռևս 2024 թվականի վերջից։ Մենք մարդկանց հետ կիսում ենք մեր արժեքները, մեր գաղափարները, մեր մտածումները, բայց նաև տեղեկանում ենք մարդկանց ցավ ու դարդից, մարդկանց մտածածից, մարդկանց խնդիրներից, հասարակ գյուղացու, հասարակ քաղաքաբնակ մարդու խնդիրներից»։

Միավորման անդամ, երգիչ Արսեն Գրիգորյանն էլ ասաց, որ իրենց նպատակն է վերակերտել ազգային պետությունը, որտեղ ազգային շահը և պետական շահը, հայի շահը գերակա պետք է լինեն. «Եվ այսօր այս գրասենյակի բացումը միջոցներից մեկն է, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։ Մեր արածի մեջ քաղաքականություն չկա։ Այն, ինչ անում ենք մենք ընկերներով այստեղ, դա պայքար է մեր ինքնության, մեր իրավունքների համար, պայքար է հանուն մեր հերոս տղաների թափած սուրբ արյան»։