ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 423.2 • RUB/AMD: 4.26 • BTC: $78,088 • ETH: $2,472 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 423.2 • RUB/AMD: 4.26 • BTC: $78,088 • ETH: $2,472 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից

Picture background

2026-2027 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է՝ բոլոր դիմորդները, անկախ նրանից՝ մասնակցել են քննությունների առաջին փուլին, թե ոչ, պետք է հայտագրվեն Dimord.am հարթակում՝ նշելով բուհ, մասնագիտություն, ինչպես նաև երկրորդ փուլում հանձնելիք քննությունները՝ ցանկության դեպքում պահպանելով 1-ին փուլի արդյունքները:

ԳԹԿ տնօրենի տեղակալը ներկայացրել է ամփոփ տվյալներ 2026-2027 ուսումնական տարվա՝ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ քննությունները կազմակերպվել են 54 քննական կենտրոններում: ՀՀ շրջանավարտների 50%-ից ավելին հայտագրվել է միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար (բացառությամբ՝ ներբուհական քննություններին մասնակցող ուսանողների):

«Եթե անցյալ տարի առաջին փուլին մասնակցել է 11.534 դիմորդ, ապա այս տարի՝ 12.447»,- հայտնել է Կարո Նասիբյանը:

Նա նշել է, որ դիմորդների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանի շրջանավարտներ, իսկ օտարերկրյա քաղաքացիների թիվն այդքան էլ մեծ չէ, մասնավորապես՝ 97%-ը ՀՀ քաղաքացիներ են, 2.9%-ը՝ այլ երկրների քաղաքացիներ։

«Մեծամասնությունը՝ 314 դիմորդ (մոտ 2.5%), եղել է Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը՝ Վրաստանից, Ուկրաինայից, Սիրիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լատվիայից, Բելառուսից, Լիտվայից, Լիբանանից»,- հավելել է ԳԹԿ փոխնախագահը։

Կարո Նասիբյանը հայտնել է նաև, որ այս տարի ամենից մեծ թվով դիմորդներ հայտագրվել և մասնակցել են «Անգլերեն» առարկայի, երկրորդը՝ «Մաթեմատիկա», երրորդը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» քննություններին: