ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,253 • ETH: $2,112 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,253 • ETH: $2,112 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը»

Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։

Սա պարզապես մշակութային կորստի հերթական դեպք չէ։ Սա հետևողական քաղաքականության մաս է՝ ուղղված հիշողության, ինքնության և ներկայության վերացմանը՝ այն, ինչ կարելի է բնութագրել որպես «հայրենիքի ջնջում»։

Մոր և մանկան կերպարը՝ որպես կյանքի, շարունակության և հույսի համամարդկային խորհրդանիշ, ևս մեկ անգամ դարձել է թիրախ մի իրականության մեջ, որտեղ մշակույթը դիտարկվում է ոչ թե որպես արժեք, այլ որպես խոչընդոտ։

Այսպիսի գործողությունները ոչ միայն մշակութային վանդալիզմ են, այլ նաև հստակ ուղերձ՝ ջնջել մեզ մեր իսկ տարածքից, վերաձևել տարածքը՝ առանց հիշողության և առանց անցյալի։ Այս օրը մենք խոնարհվում ենք բոլոր մայրերի առջև, ովքեր կրել են պատերազմի, կորստի և տեղահանության ծանրությունը։ Եվ արձանագրում ենք՝ հիշողությունը չի կարելի ոչնչացնել։ Այն շարունակում է ապրել մարդկանց մեջ, խոսքի մեջ, մշակույթի մեջ: Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն

Աղբյուրը՝ aravot.am