ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,720 • ETH: $2,113 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,720 • ETH: $2,113 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները՝ կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու: Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում:

7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտե