ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Տխրահռչակ օրենքի պատճառով դադարեցվել է Սամվել Կարապետյանի կողմից «Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը»․ Ավետիս Առաքելյան

Այսօր Aravot.am-ը Գյումրիում պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հաշվետվություն ներկայացնող Ավետիս Առաքելյանից՝ Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարողից, հետաքրքրվեց, թե որևէ ռուսաստաբնակ գործարար ցանկություն հայտնե՞լ է գալ ու ներդրումներ անել Գյումրիում։ Մենք հիշեցրեցինք, որ ներդրողներին Գյումրի բերելը Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրի դրույթներից է։

Ավետիս Առաքելյանը մեջբերեց Սամվել Կարապետյանին, որը սկսել էր վերակառուցել Գյումրու պատմական շենքերից մեկը՝ «Մեր մանկության տանգոյի» քանդվող շենքը՝ առանց ակնկալիքների, սակայն «ընտրակաշառք» անհեթեթ հոդվածի պատճառով դադարեցրել են շենքի վերանորոգումը։ «Այդ օրենքից հետո, ընտրակաշառք է, թե ինչ է, ընտրախոստում է, չգիտեմ…

Շինարարությունը սկսվել էր, եթե չեմ սխալվում, այս պահին դադարեցվել են այդ աշխատանքները՝ համապատասխան նախարարության կամ գերատեսչության կողմից, քանի որ, ըստ վերջին տխրահռչակ օրենքի, դա դիտվելու է որպես նախընտրական կաշառք։ Եթե էդ ուղղությամբ գնանք, լավ տեղ չի տանում, կապ չունի, ով է ներդրողը, անուն-ազգանունը մի կողմ դնենք, մյուս ներդրողները կասեն՝ լավ բան էինք ուզում անել Գյումրիում, գանք, ներդնենք, քաղաքական ինչ-որ պրոցեսների պատճառով մեր գործունեությունը անարդարացի դադարեցվի, ձգձգվի։ Դա լավ տեղ չի տանում»,- ասաց Ավետիս Առաքելյանը։ Ի դեպ, Ավետիս Առաքելյանը նաև դժգոհեց, որ այդ օրենքի պատճառով այլևս չեն կարողանալու օժանդակել նեղ վիճակում հայտնված ու քաղաքապետարանից դրամական օգնություն հայցող գյումրեցիներին։