
«Գնում ենք կռվի, չէ՞… Վճռական ճակատամարտի… Չեք մոռացել չէ՞ 1988-ի կարգախոսը՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»… Շատ ոգեւորված եմ ցուցակի կազմման գործընթացով, շատ մարտունակ, ընտրություններում մրցունակ ցուցակ է ստացվել, ՀԱԿ-ի ներկայացված թիմը ոնց որ միաձուլումը լինի երիտասարդական ավյունի եւ քաղաքական ու պրոֆեսիոնալ փորձառության… Ունենք եւ 1988-ի բովով անցած վետերանների համաստեղություն, եւ ավելի երիտասարդական սերունդ, որը նույն պայքարի ոգով կոփվեց 2007-2015 թվականներին…
Շատ կարեւոր մի հանգամանք էլ կա, որ ՀԱԿ ցուցակում իր տեղն է զբաղեցրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը: Իր այդ քայլով եւ մեր այս քայլով ընդգծում ենք 1988-ից սկսած մեր ժողովրդական շարժման շարունակականությունը»,- ՀԱԿ համագումարին ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը: «Մեր կուսակցությունում ունենք Ղարաբաղ կոմիտեի 2 անդամ՝ մեկը մեր կուսակցության հիմնադիր, կուսակցության նախագահ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը ղեկավարել է 2 շարժումները 1988-ից մինչեւ 91 թթ, նաեւ 2007-ից 2015 թթ համաժողովրդական շարժումները: Վստահ եմ, որ ստեղծելու ենք նաեւ երրորդ ալիքը: Այդ օրը գալու է…»,-ասաց Զուրաբյանը:
Աղբյուրը՝ aravot.am






