Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սլովենիայում մրցել է «Ցելյեի» հետ և 0:2 հաշվով ցավալի պարտություն կրել:
Հատկանշական է՝ առաջին խաղում գրանցված 2:1 հաշվով հաղթանակից հետո պատասխան խաղի հաշիվը բացվել է միայն 83-րդ րոպեին։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Յայա Դուկուլին: Երկու րոպե անց Բենջամին Վերբիչը կրկնապատկել է իր թիմի առավելություն և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Արդյունքում, «Ցելյեն» դուրս է եկել հաջորդ փուլ, իսկ «Արարատ-Արմենիան» ավարտել պայքարը Չեմպիոնների լիգայում: Մանուել Տուլիպայի սաները պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում:
Աղբյուրը ՝ sportmedia.am






