ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,623 • ETH: $2,111 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,623 • ETH: $2,111 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից

Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ  իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ:

Գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ադրբեջանը Արցախում հետեւողական վերացնում է հայկական քաղաքակրթական-մշակութային հետքը: Այստեղ նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչն է դրա նպատակը:

Ադրբեջանը գիտե, որ ազգային, էթնոքաղաքակրթական, դավանա-քաղաքական օրակարգերը չեն փակվում երբեք: Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ  իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ:

Բայց, խնդիրը, որ լուծում է Բաքուն, բացարձակապես չի ենթադրում վարչատարածքայնություն: Այստեղ է, որ շատ կարեւոր է հասկանալ այդ «լուծման» տրամաբանությունը: Ու, քանի որ դրա տրամաբանությունը միջազգային կամ աշխարհաքաղաքական հարատեւ գործընթացի հանդեպ իր անվտանգության ու կենսունակության համակարգ կառուցելն է, Ադրբեջանի գործողությունների մասշտաբը անխուսափելիորեն դիտարկում է նաեւ Հայաստանը, որպես դավանա-քաղաքական, էթնո-քաղաքակրթական վտանգի «օջախի» չեզոքացում:

Շարքային հանրությունը բացարձակապես կարող է եւ չմտածել այդ ամենի մասին, չպատկերացնել այդ ամենը, անգամ «շենքի բակերի աշխարհաքաղաքականագետների» մակարդակով, որոնց երեւակայությունը տեղավորվում է միայն երեք տառի շրջանակում՝ ԿԳԲ, «ամեն ինչ ԿԳԲ ձեռքի գործն է» կոնցեպտով: Բայց, երբ այդ ամենի մասին մտածելուց հրաժարվում է պետական վերնախավը, եւ հասարակական-քաղաքական առաջատար խմբերի մի որոշակի մաս, դա արդեն այլ բան չէ, քան կանաչ լույս Ադրբեջանի առաջ»: