![]()
Պրահայում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Սպորտային զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնում են Կարինա Ակապովան ու Նիկիտա Ռախմանինը:
Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո նրանք ստացել են 67,12 միավոր, կարճ ծրագրից հետո 21 զույգերի պայքարում զբաղեցրել են 8-րդ տեղն ու ապահովել իրենց մասնակցությունն ազատ ծրագրին:
Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 66.27 միավոր էին վաստակել:
Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 26-ին:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սեմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:
Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:
ԱՂբյուրը՝ sportmedia.am






