ԲՈՐՍԱ
USD/AMD: 368.4 • EUR/AMD: 426.2 • RUB/AMD: 5.09 • BTC: $63,639 • ETH: $1,668 • BRENT: $83.12 • USD/AMD: 368.4 • EUR/AMD: 426.2 • RUB/AMD: 5.09 • BTC: $63,639 • ETH: $1,668 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Արտախորհրդարանական ընդդիմությունը կարևոր դեր կունենա․ ՀայրապետյանԱվետիս Առաքելյանն արձագանքում է Գյումրիում իշխանափոխություն անելու մտադրություն ունեցող Նիկոլ ՓաշինյանինՄեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմԸնդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվիՀայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի նկատմամբ իշխանության ցուցաբերած բացառիկ հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն տեղական ինքնակառավարման խնդիրներով։Մհեր ՄելքոնյանՎարդևանյանը թվարկել է ընտրական գործընթացում արձանագրված խնդիրներըԻշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստիԱրտախորհրդարանական ընդդիմությունը կարևոր դեր կունենա․ ՀայրապետյանԱվետիս Առաքելյանն արձագանքում է Գյումրիում իշխանափոխություն անելու մտադրություն ունեցող Նիկոլ ՓաշինյանինՄեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմԸնդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվիՀայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի նկատմամբ իշխանության ցուցաբերած բացառիկ հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն տեղական ինքնակառավարման խնդիրներով։Մհեր ՄելքոնյանՎարդևանյանը թվարկել է ընտրական գործընթացում արձանագրված խնդիրներըԻշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի

Ավետիս Առաքելյանն արձագանքում է Գյումրիում իշխանափոխություն անելու մտադրություն ունեցող Նիկոլ Փաշինյանին

 

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ քննարկման ժամանակ հայտարարել էր՝ Գյումրիում հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ։ «Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ մինչև Գյումրիում հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելը, թեկուզև շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պետք է արագ՝ այսօրվանից սկսած, գործողություններ իրականացնել։

Aravot.am-ի խնդրանքով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին։

«Հիշեցնեմ, որ Գյումրու իշխանությունը լեգիտիմ է։ 8 ամիս շարունակ ապօրինի կալանքի տակ եք պահում Գյումրու քաղաքապետին՝ Վարդան Ղուկասյանին։ Տեսնելով, որ նրան մեղսագրվող շինծու արարքը չի հաստատվում, փուչիկի նման պայթում է, հիմա էլ անցել եք անհասկանալի այլ մեղադրանքներ սարքելու։ Ճիշտ կլինի ազատել քաղաքապետին, ու կհամոզվեք, որ նա Գյումրին կսկսի շենացնել, ինչպես որ արել է 13 տարի շարունակ»,- ասաց Ավետիս Առաքելյանը։ Վերջինս անդրադարձավ նաև Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասի՝ Անիի փողոցների վատ վիճակին ու դրանք վերանորոգելու ծրագրին։ «Գիտեք, որ Անի թաղամասի փողոցները վերանորոգվելու են ՎԶԵԲ-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով։ 2025 թվականին գալով իշխանության՝ մենք արագացրել ենք այդ պրոցեսը։ Նախագիծն արվում է, դրվելու է համալիր փորձաքննության, և դրանից հետո հայտարարվելու է շինարարի մրցույթ։ Ո՛չ մի րոպե, ո՛չ մի վայրկյան չենք դադարել աշխատել, խոչընդոտ չենք հանդիսացել։ Հակառակը՝ այն, ինչ մի քանի տարի շարունակ միասին փորձում էին անել «Բալասանյան դաշինքը» ու ՔՊ-ն՝ Անի թաղամասի փողոցների պահով, իրականում ոչինչ էլ չարեցին, անում ենք մենք։ Մենք շունչ տվեցինք այդ ծրագրին, այս տարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն, 3 լոտերով ենք հայտարարելու մրցույթը, որ մի քանի շինարարական ընկերություններ մասնակցեն, լինի մրցակցային»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

 

Աղբյուրը՝ aravot.am