
Եվրոպայի քառակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Դուբայում կայացած BATL Promotions մրցաշարում անցկացրեց իր 9-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում և հաղթեց վենեսուելացի Լուիս Արկոնին՝ 4-րդ ռաունդում ենթարկելով նոկաուտի։
Բաչկովը պաշտպանեց WBA Intercontinental գոտին ու պրոֆեսիոնալ ռինգում շարունակեց մնալ անպարտելի։
Հետաքրքրական է, որ գյումրեցի բռնցքամարտիկը Արկոնին հաղթել էր նաև Ռիոյի Օլիմպիական խաղերի 64 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում՝ 2։1․






