ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,629 • ETH: $2,117 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,629 • ETH: $2,117 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեղինակել է «Հայոց դատաստանագիրք ըստ Մխիթար Գոշի․ փոխադրություն, մեկնություն, ճանաչողություն» գրքի երկրորդ հատորը։ «Aravot.am»-ը Մելիքյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է նրան դրդել անդրադառնալ Մխիթար Գոշի «Դատաստանագրքին» և ստեղծել դրա փոխադրությունն ու մեկնությունը։ «Շատ հետաքրքիր ձևով Մխիթար Գոշը ներկա է եղել իմ կյանքում՝ սկսած իմ ուսանողական տարիներից։ Ես եղել եմ Մխիթար Գոշի անվանական թոշակառու, Արցախում աշխատելու համար պարգևատրվել եմ Արցախի Մխիթար Գոշի մեդալով։ Ուսանողական առաջին աշխատանքս էլ Գոշին էր վերաբերում։ Միշտ եղել է այդ ցանկությունը՝ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ անելու և, առաջին հերթին Մխիթար Գոշին  լավ ճանաչելու»,- ասաց Մելիքյանը։ Նրա խոսքով՝ իր աշխատանքը մեկ հատորով չի սահմանափակվելու։

«Կարճ ժամանակի գործ չէ։ Ես ընդհանուր պլանավորել եմ, որ վեց հատոր պետք է լինի։ Այժմ տպագրության պատրաստ է առաջին հատորի հրատարակությունը, որը հերթականությամբ երկրորդն է լինելու։ Առաջին հատորը լինելու է փոխադրությունը, որը պատրաստ է, բայց խմբագրման փուլում է։ Երկրորդից վեցերորդ հատորները հատված առ հատված լինելու են Դատաստանագրքի մեկնություններ։ Սա ամենաբարդ հատվածի մեկնությունն է, որտեղ երևում է Գոշի ամբողջ իրավական փիլիսոփայությունը, ինչպես նաև շատ հետաքրքիր պատմական անդրադարձեր կան՝ ինչու և ինչպես է Մխիթար Գոշը հանձնառել այս գործի կատարումը։ Շատ հետաքրքիր է Գոշի հիշատակարանը և այլն։ Գրքի շապիկին պատկերված է բավական հայտնի սրբանկար, որը կոչվում է «Քրիստոս ամենակալ»։ Թագավորի գահին Քրիստոսն է, իսկ դարձերեսին այն տողն է, թե ինչու է  այդտեղ տեղադրվել։ Դա Գոշի «Դատաստանագրքի» ամենակարևոր հատվածն է՝ այն միտքը, որ բոլորից առաջ դատավորը Աստվածն է։ Մարդիկ, դատավորները պետք է հիշեն, որ գերագույն դատարան կա և դա իրենց գործունեության համար զսպիչ գործոն, կարմիր գիծ պետք է դարձնեն։ Այս հատորի պարագայում դա իմ նշանաբանն է»: Գոշը «Դատաստանագրքով», ըստ Մելիքյանի, փաստում է ոչ միայն իր ժամանակի եղելությունները, այլև որ ամենակարևորն է՝ «Մենք չպետք է մոռանանք, որ Գոշը մեր եկեղեցու վարդապետ է եղել, և իր ողջ աշխատանքի ճիշտ ընկալման բանալին հենց այդտեղ է։ Սա խորապես քրիստոնեական մի տեքստ է, որը բխում է Հայ եկեղեցու առանձնահատկություններից։»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/08/30/1576971/