ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,042 • ETH: $2,107 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $74,042 • ETH: $2,107 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

ԲՐԻԿՍ երկրների նավթը մնացել է Մերձավոր Արևելքում․ մատակարարումները կանգ են առել

Հնդկաստանը ձեռք է բերել մեծ ծավալների էներգակիրներ, սակայն չի կարողանում դրանք ստանալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Հնդկաստանի նավագնացության նախարարության ներկայացուցչին, Օրմուզի նեղուցի արգելափակման հետևանքով տանկերներում մնացել է շուրջ 1,67 միլիոն տոննա նավթ։

Նույն իրավիճակում են հայտնվել նաև այլ էներգակիրներ․ մոտ 320 հազար տոննա հեղուկացված նավթային գազ և 200 հազար տոննա հեղուկացված բնական գազ չեն կարողանում հասնել իրենց նպատակակետերին։ Ստեղծված պայմաններում Հնդկաստանի իշխանությունները կոչ են արել գազաբաշխիչ ընկերություններին արագացնել սպառողների միացման գործընթացը՝ մեղմելու էներգետիկ ճնշումը։

Միաժամանակ շարունակվող հակամարտությունը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա։ Հնդկական ռուփին հասել է պատմական նվազագույն մակարդակի, իսկ նավթի գները աճում են։ Մասնավորապես, ռուսական Urals տեսակի նավթի գինը Հնդկաստանի համար հասել է մոտ 99 դոլարի մեկ բարելի դիմաց։

Աղբյուրը՝ lurer.com