-

Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց միշտ բերում է պատերազմ․ Զուրաբյան
Փաշինյանը խաբեբա է, որը փորձում է նույն սուտը 3-րդ անգամ ծախել ժողովրդի վրա։ Այդ մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով, թե ինչ «խաղաղություն» են պատկերացնում Փաշինյանն ու Ալիևը․ «Նկոլ Փաշինյանն այսօր պնդում է՝ բերել է խաղաղություն․ ինչպե՞ս կարելի է հավատալ մարդուն, որը միշտ բերել է պատերազմ»,- նշել է նա՝ մեղադրելով Փաշինյանին,…
-

Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց՝ համարեք, որ Հայաստանի ապագայի հետ կապված հարցերը քննարկվելու և լուծվելու են Բաքվում կամ Անկարայում. Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Հակիրճ այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը: 2018թ.-ից, զավթելով իշխանությունը, Փաշինյանը՝ իբրև թե ինքնիշխանության «վերականգնման» անվան տակ, աստիճանաբար սկսեց վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա երևում էր Արցախի հարցից, ԵԱՀԿ Մինսկի խմբում վարած…
-

ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով։ Եվ սա բնական է. ի՞նչ պետք է ասի մի քաղաքական ուժ, որին հասարակությունն ասոցացնում է պատերազմի, զոհերի և ողբի հետ։ Ոչինչ․ պետք է առավելագույնս ցրի ձևավորված մթնոլորտը՝ «հաց ու տեսարաններ» սկզբունքի…
-

Այս անգամ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար. Սուրենյանց
«Փոփոխությունները անհրաժեշտ են։ Եվ այդ փոփոխություններն անխուսափելի են։ Ուշադրություն դարձրեք՝ մենք խոսում ենք ոչ թե պարզապես իշխանափոխության, այլ իրական, խորքային փոփոխությունների մասին»,-գրում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։ Նա նշում է՝ իշխանափոխությունը կարող է լինել միջոց, երբեմն՝ նույնիսկ անհրաժեշտ միջոց, սակայն ինքնին այն դեռևս բավարար չէ՝ պետության և հասարակության կյանքում…
-

Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը
Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան և Բերդ համայնքներում շարունակվում է քարոզարշավը։ Սահմանապահ այս մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ պաշտպանելով հայրենի սահմանը՝ կարող է նաև ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ու ապագան։ Մեր առաջնային նպատակը հենց այդ վստահության, անվտանգության և զարգացման պայմանների ստեղծումն է։ Ժողովրդին պետք է հույս տալ, կայունություն և առաջ շարժվելու իրական հնարավորություններ ստեղծել։ Երևանից…
-

Նոր որակի պետության համար՝ նոր որակի կրթություն․ Արման Թաթոյանի ծրագրային հոդվածը
Հայաստանը կորցնում է մարդկանց․ երիտասարդները հեռանում են, որովհետև իրենց կարողություններին համապատասխան շուկա այստեղ չկա։ Ընտանիքները հետաձգում են երեխաների ծնունդը․ կնոջ համար երեխայի և կրթության միջև ընտրությունը վերածվել է ծուղակի։ Սևանում ուսուցիչը երբեմն ավելի շատ հարկ է վճարում, քան Երևանում բիզնես եկամուտներով ապրող ընկերության սեփականատերը, և միաժամանակ իր երեխային ուղարկում է դպրոց, որտեղ ֆիզիկայի ուսուցիչ չկա։…
-

«Եթե այս վիճակը շարունակվի ևս մեկ-երկու տարի, մենք կունենանք Արցախի նույն ճակատագիրը»․ Գագիկ Ծառուկյան
«Եթե այս վիճակը շարունակվի ևս մեկ-երկու տարի, մենք կունենանք Արցախի նույն ճակատագիրը»,- Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ «Առաջարկ Հայաստանին» թիմն այսօր քարոզարշավը շարունակեց Տավուշի մարզում։ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատեց գործող իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ…
-

Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս թուլությունն այլևս ընդունելի չէ մեզ համար․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրում է․ «Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից։ Մարդիկ, ովքեր մեզ հրավիրել էին իրենց մոտ, չսկսեցին դժգոհել կենցաղից կամ սոցիալական պայմաններից։ Նրանց միակ մտահոգությունն ու հարցն ուղղված էր ապագային. Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս թուլությունն այլևս ընդունելի չէ մեզ համար»։ Գյուղացիները…
-

Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զարմանում եմ, երբ ռուսաստանցի տարբեր դեմքեր, գործիչներ բողոքում են, թե Նիկոլը չի արձագանքել Զելենսկու` ՌԴ-ի մասին հնչեցվող ագրեսիվ բառապաշարին: Նույն համաժողովի ժամանակ, ուղիղ եթերում Ալիևը ՀՀ-ին մեղադրում է սեպարատիզմի մեջ, իսկ միջոցառման նախօրեին ոչնչացնում Ստեփանակերտի 2 եկեղեցիները ու նիստ վարող Փաշինյանը ժպիտով ու շնորհակալությունով է արձագանքում`…
-
Նիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. Թաթոյան
«Արցախ», «Ղարաբաղյան շարժում» և «հայ զինվոր» բառերը հեռու պահեք ձեր կեղտոտ բերաններից։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ «1988 թվականին հայ ժողովուրդը որոշեց, որ առաջին Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը երբեք այլևս չի…

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-

Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր Մելքոնյան
-

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով
-

ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. Ռյուտե


