ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,270 • ETH: $2,512 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 422.7 • RUB/AMD: 4.21 • BTC: $79,270 • ETH: $2,512 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ. Իվետա Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին

Դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ. Իվետա Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին

Լավ կլիներ՝ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի՞ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։

Այս մասին գրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի համակարգող Իվետա Տոնոյանը։

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես։

2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները և հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում՝ շատերն էին հարցնում՝ արդյո՞ք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։

Բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր՝ սա իր պատվի և երկրի արժանապատվության հարցն է ու ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ երկու տասնամյակների ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան ու սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ։ Հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով, մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում ու հնչեց ազգային օրհներգը։

Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։

Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ, որպես ֆեդերացիայի նախագահ։
Հարցերս հռետորական չեն․․․»,- գրել է նա։

Աղբյուրը՝ yerkir.am