ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,818 • ETH: $2,086 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,818 • ETH: $2,086 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Երկրներ կան, որ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ Մեդվեդև

Երկրներ կան, որ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն։

«Ինչ վերաբերում է Կովկասին, ապա այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Նրանք ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Սա ճշմարտություն է։ Մենք դրան զգուշությամբ ենք հետևում»,- ասել է Մեդվեդևը։

Որպես օրինակ նա նշել է Արևմուտքի հարաբերությունները Վրաստանի հետ և Հայաստանի շուրջ ներկայիս իրավիճակը։

«Տեսեք։ Սկզբում արևմտյան աշխարհը Վրաստանին առաջարկեց անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դրանից ոչ մի լավ բան չստացվեց։ Վրաստանը մինչև հիմա ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Նրա ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ դա, հավանաբար, սխալ մոտեցում էր։ Այս ամենը հանգեցրեց հակամարտության։ Ներկայումս փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը։

Մեդվեդևը չի հստակեցրել, թե իր կարծիքով կոնկրետ որ պետություններն են նման փորձեր ձեռնարկում։ Նրա հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական կողմնորոշման շարունակվող փոփոխությունների ֆոնին։