ԲՈՐՍԱ
USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,845 • ETH: $2,323 • BRENT: $83.12 • USD/AMD: 369.4 • EUR/AMD: 434.9 • RUB/AMD: 4.95 • BTC: $80,845 • ETH: $2,323 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան ՂուկասյանՀայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղություններըԼեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսինԲիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդումԱրթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթողՆիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. ԹաթոյանՀայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրըՄենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն և հաղթելու ենք խեղճությանը․ Գագիկ ԾառուկյանԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ».Միացյալ Նահանգները սպառնացել է Կուբային նոր սահմանափակումներով«Էս ամեն ինչի մեջ ավելի շատ Ալիևին էին գովում, քան թե Եվրամիությանը, էդ ինչքան գովացին Ալիևին»․ Վարդան Ղուկասյան

Գագիկ Ծառուկյանին կմիանա ևս մեկ ազդեցիկ գյումրեցի

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը տևական ժամանակ է՝ դուրս է քաղաքական կյանքից և չի զբաղվում քաղաքականությամբ, կմիանա Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։

Նշենք, որ նա երկար տարիներ գլխավորել է Գագիկ Ծառուկյանի հիմնած ԲՀԿ կուսակցության Շիրակի մարզային ու քաղաքային խորհրդի աշխատանքները, ԲՀԿ անդամ է, 6 անգամ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, որից 4-ը՝ ԲՀԿ-ի մանդատով։ Վարդևան Գրիգորյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ խոստանալով առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ։

Նշենք, որ Վարդևան Գրիգորյանը ոչ միայն մեծ շրջապատ ունի, այլև ընտրական գործընթաց կազմակերպելու մեծ փորձ ունի։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին միացել է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Գյումրու ԲՀԿ կառույցի նախկին պատասխանատու Մարտուն Գրիգորյանը, որը ևս մեծ ու կայուն ընտրազանգված ունի Գյումրիում։ Թե ի՞նչ դիրքորոշում ունի Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ևս ԲՀԿ-ի մանդատով երկու անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, դեռ հայտնի չէ․ նա անդրադարձ չի կատարել այս թեմային։ Հայտնի չէ նաև Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքորոշումը, որը նույնպես նախկին ԲՀԿ-ական է․ եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ և Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին մտերիմ, ջերմ հարաբերությունների մեջ է գտնվել Գագիկ Ծառուկյանի հետ։ Գործարար քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս պահին թեև ԱՄՆ-ում է, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքների թեմայով, այդուհանդերձ նրա շրջապատը Գյումրիում է։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը Շիրակի ազդեցիկ դեմքերին նորից իր կողմը գրավելով՝ հավակնում է դառնալ առաջատար ուժն այս մարզում։