ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,365 • ETH: $2,103 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,365 • ETH: $2,103 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

«Գյումրիում իշխանությունը խլելու գործընթաց չի լինելու, ես ձեզ խոսք եմ տալիս, սիրելի ՔՊ-ականներ»․ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Նիկոլ Փաշինյանին

 

Գյումրու 1-ին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ստանձնել է քաղաքապետի պաշտոնակատարի պարտականությունները, կարճ տեսանյութով անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններից հետո շատ չանցած՝ Գյումրիում իշխանափոխություն կլինի։ «Մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել, և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած՝ Գյումրիում լինելու է «Գյումրի 1»»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Ավետիս Առաքելյանը տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ գյումրեցիները 2025 թվականին իրենց ընտրությունը կատարել են, իրենց դիրքորոշումը հայտնել են, և որ ընդդիմադիր ուժերը միասնաբար որպես քաղաքապետ՝ ընտրել են Վարդան Ղուկասյանին։ «Դրանից հետո ամեն օր, եռամսյակը մեկ, կիսամյակը մեկ հայտարարում են, թե փոփոխություն կլինի։ Մի տարի է՝ կառավարում ենք, ոչ մի փոփոխություն էլ չի եղել, ընդհուպ տարան նրան, որ անհարկի ձևով, այսպես ասեմ, «տուշոնկա 2» օպերացիան կազմակերպեցին ու կալանավորեցին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Դա էլ իրենց չօգնեց, Գյումրիում բնականոն ձևով գնում են աշխատանքները․ այն, ինչ ծրագրեր ունենք, այդ ամբողջը շարունակվելու է 5 տարիների ընթացքում, որովհետև դա գյումրեցիների ընտրությունն է։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այս կառավարությունը այդպես ցավ ապրում, որ գյումրեցին իր ընտրությունը կատարել է․ չէ՞ որ դուք ժողովրդավար եք, դուք ո՞նց կարող եք քննարկել ավտոբուսում ժողովրդի քվեն խլելու գործընթացը։ Չի լինելու դա, ես ձեզ խոսք եմ տալիս, դուք Գյումրիում ունենալու եք 0 ձայն, որովհետև Սրբազանին կալանավորելն ու անհիմն դատապարտելը, նույնը՝ քաղաքապետին․․․ Դուք կտեսնեք, գյումրեցիները ձեզ ինչ պատասխան կտան, սիրելի ՔՊ-ականներ»,- ասում է Ավետիս Առաքելյանը։ Նա տեսանյութի սկզբում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս՝ որպես երկրի բարձրաստիճան պաշտոնյա, հանդուրժող ու մեղմ լինել արցախցիների հանդեպ, լինել իր դիրքերում, չշփվել նման անընդունելի խոսույթով ու բառապաշարով։

Աղբյուրը՝ aravot.am