ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,629 • ETH: $2,117 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.7 • EUR/AMD: 404.2 • RUB/AMD: 4.39 • BTC: $74,629 • ETH: $2,117 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերությունը պետք է սկսվի այնտեղ, որտեղ բեռնատարը կանգնած է սահմանին, գործարարը կորցնում է ժամանակ ու գումար, իսկ պետությունը՝ իր տարանցիկ հնարավորությունը. Դավիթ Անանյան

«Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը գրում է. «Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերությունը պետք է սկսվի այնտեղ, որտեղ բեռնատարը կանգնած է սահմանին, գործարարը կորցնում է ժամանակ ու գումար, իսկ պետությունը՝ իր տարանցիկ հնարավորությունը։

Այս իմաստով մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է։ Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն է տալիս բեռի մասին տեղեկությունը ստանալ մինչև դրա ժամանումը, նախապես գնահատել ռիսկերը և արագացնել օրինապահ տնտեսվարողների մաքսային ձևակերպումները։ Պակաս պարապուրդ, ավելի ցածր ծախս, կանխատեսելի առևտուր։

Ռազմավարական գործընկերության տնտեսական բովանդակությունը հենց այստեղ է։

Հոկտեմբերի 8-ին հաղորդվեց, որ Թեհրանում համաձայնեցվել է այդ համակարգի լիարժեք գործարկման ժամանակացույցը։ Սակայն այս լուրն ունի պատմություն, որը քաղաքական հարմարավետության համար մոռացության տալ չի կարելի։

Իրավական հիմքը դրվել է դեռևս 2018 թվականի փետրվարի 27-ին՝ Երևանում, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում։ Ստորագրված արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019 թվականի մայիսի 14-ին։ Այն նախատեսում էր տվյալների կանոնավոր փոխանակում, ռիսկերի կառավարման կիրառում, տեխնիկական պահանջների համաձայնեցում, փորձարկում և համակարգի լիարժեք ներդրման հաստատում։ 2019-ին համագործակցությունը շարունակվել է նաև մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ու թվային կապերի զարգացման փաստաթղթերի ստորագրմամբ։

Ուստի այսօր խոսքը տարիներ առաջ սկսված պետական աշխատանքը ավարտին հասցնելու մասին է։ Ութ տարի անց լիարժեք գործարկման ժամանակացույց համաձայնեցնելը ծափահարության առիթ դարձնելուց առաջ իշխանությունը պարտավոր է բացատրել՝ ինչն է խոչընդոտել ընթացքին, որ փուլն է ձախողվել և ինչ պատասխանատվություն է կրել հայկական կողմը։

Ժամանակացույցը դեռ արդյունք չէ, իսկ տարիների ուշացումը, բնականաբար՝ ձեռքբերում։

Ավելի խորքային խնդիրը քաղաքական անհետևողականությունն է։ Մաքսային ուղղությամբ բացվող հնարավորությունը կարող է արժեզրկվել, եթե վճարումները, փոխադրումները և ավիահաղորդակցությունը մնան արտաքին սահմանափակումների նկատմամբ չպաշտպանված։ Ըստ The Wall Street Journal-ի՝ ամերիկյան երկրորդային պատժամիջոցների սպառնալիքը մի շարք երկրներում արդեն հանգեցրել է իրանական ավիաընկերությունների երթուղիների փակման։ Սա ցույց է տալիս, թե որքան արագ կարող է քաղաքական ճնշումը խափանել տնտեսական կապերը։

Հենց այստեղ է չափվում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների իրական արժեքը։ Իշխանությունը պետք է կարողանա Վաշինգտոնում հիմնավորել հայ–իրանական օրինական համագործակցության կենսական նշանակությունը և համապատասխան ոլորտներում բանակցել անհրաժեշտ բացառությունների, թույլտվությունների ու հստակ երաշխիքների շուրջ։ Այդպիսի արդյունքի բացակայությունը հնարավոր չէ փոխհատուցել «ռազմավարական գործընկերություն» արտահայտության հաճախակի կրկնությամբ։

Մեկ գերատեսչությունը կարող է ամիսներով ճանապարհ բացել, իսկ անհետևողական արտաքին քաղաքականությունը՝ մեկ որոշմամբ այն կրկին փակել։ Սա պետական կառավարման ամբողջականության խնդիր է։
Իրանի հետ «կանաչ ուղին» պետք է վերջապես գործի։ Բայց դրա գործարկումը չի կարող իշխանության համար կանաչ լույս դառնալ՝ տարիների ուշացումներն ու դիվանագիտական անարդյունավետությունը հերթական հաջողության պատմությամբ ծածկելու համար»։