ԲՈՐՍԱ
USD/AMD: 368.4 • EUR/AMD: 426.2 • RUB/AMD: 5.09 • BTC: $63,599 • ETH: $1,667 • BRENT: $83.12 • USD/AMD: 368.4 • EUR/AMD: 426.2 • RUB/AMD: 5.09 • BTC: $63,599 • ETH: $1,667 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Արտախորհրդարանական ընդդիմությունը կարևոր դեր կունենա․ ՀայրապետյանԱվետիս Առաքելյանն արձագանքում է Գյումրիում իշխանափոխություն անելու մտադրություն ունեցող Նիկոլ ՓաշինյանինՄեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմԸնդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվիՀայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի նկատմամբ իշխանության ցուցաբերած բացառիկ հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն տեղական ինքնակառավարման խնդիրներով։Մհեր ՄելքոնյանՎարդևանյանը թվարկել է ընտրական գործընթացում արձանագրված խնդիրներըԻշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստիԱրտախորհրդարանական ընդդիմությունը կարևոր դեր կունենա․ ՀայրապետյանԱվետիս Առաքելյանն արձագանքում է Գյումրիում իշխանափոխություն անելու մտադրություն ունեցող Նիկոլ ՓաշինյանինՄեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմԸնդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվիՀայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի նկատմամբ իշխանության ցուցաբերած բացառիկ հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն տեղական ինքնակառավարման խնդիրներով։Մհեր ՄելքոնյանՎարդևանյանը թվարկել է ընտրական գործընթացում արձանագրված խնդիրներըԻշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի

Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի նկատմամբ իշխանության ցուցաբերած բացառիկ հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն տեղական ինքնակառավարման խնդիրներով։Մհեր Մելքոնյան

Շիրակի մարզի բնակիչները բողոքում են՝ անտեսվում են արժանավոր մասնագետները, իսկ աշխատանքի են ընդունվում «յուրայինները»․ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Գյումրիում անհրաժեշտ է հնարավորինս արագ անցկացնել արտահերթ ընտրություններ, իրականում շատ ավելին է, քան հերթական քաղաքական մեկնաբանությունը։ Այդ հայտարարությունը փաստացի ազդարարեց նոր քաղաքական արշավի սկիզբը, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության լիարժեք վերահսկողության հաստատումն է։
Քաղաքական գործընթացներին հետևող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ իշխանությունը սպասելու է ավարտվեն հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված բոլոր իրավական ընթացակարգերը, ներառյալ Սահմանադրական դատարանում հնարավոր քննությունները և վերջնական որոշումները։ Սակայն դրանից հետո, ըստ ամենայնի, գործի են դրվելու պետական և կուսակցական ողջ ռեսուրսները՝ Գյումրիում ցանկալի քաղաքական արդյունք ապահովելու համար։
Խնդիրը միայն Գյումրին չէ։
Խնդիրը շատ ավելի խորն է։
Խնդիրը գործող իշխանության քաղաքական մտածողությունն է, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է դրսևորվում մեկ վտանգավոր սկզբունքի տեսքով․ այն ամենը, ինչ չի գտնվում իշխանության վերահսկողության ներքո, պետք է ենթարկվի, իսկ այն, ինչ չի ենթարկվում, պետք է վերափոխվի կամ վերացվի քաղաքական դաշտից։
Գյումրիում 2025 թվականի մարտի 30-ի տեղի ունեցած ընտրությունները քաղաքական սովորական իրադարձություն չէին։ Դրանք դարձան կարևոր քաղաքական ուղերձ գործող իշխանությանը։ Այդ ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ իշխանական հսկայական ռեսուրսների, պետական քարոզչամեքենայի և վարչական լծակների պայմաններում հասարակությունը կարող է կայացնել իշխանության համար անցանկալի որոշում։ Սակայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս մեկ կարևոր առանձնահատկություն․ նա սովորաբար չի ընդունում քաղաքական անհաջողությունները որպես ժողովրդավարական գործընթացի բնական արդյունք։ Վերջին ութ տարիների ընթացքում մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է ցանկացած քաղաքական դիմադրություն, ցանկացած ինքնուրույն կարծիք, ցանկացած ընդդիմադիր կենտրոն աստիճանաբար հայտնվել իշխանության թիրախում։
Հենց այդ պատճառով այսօր դժվար է չտեսնել ակնհայտը։
Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի նկատմամբ իշխանության ցուցաբերած բացառիկ հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն տեղական ինքնակառավարման խնդիրներով։ Այն մեծապես պայմանավորված է քաղաքական ռևանշի ձգտումով։ Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը չի ներել գյումրեցիներին իր քաղաքական կամքը դրսևորելու համար և այժմ պատրաստվում է վերադառնալ՝ փոխելու այն արդյունքը, որը չհամապատասխանեց իր սպասումներին։ Ժողովրդավարության կարևորագույն սկզբունքն այն է, որ իշխանությունը պետք է հարգի ընտրության արդյունքը՝ անկախ նրանից, թե այդ արդյունքը ձեռնտու է իրեն, թե ոչ։ Հակառակ դեպքում ընտրությունները վերածվում են ոչ թե ժողովրդավարական մեխանիզմի, այլ իշխանության համար ցանկալի արդյունք ստանալու գործիքի։
Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է վտանգավոր քաղաքական միտում։
Իշխանությունը աստիճանաբար փորձում է վերացնել քաղաքական բազմակարծության և ինքնուրույնության բոլոր օջախները՝ դրանք փոխարինելով մեկ քաղաքական կենտրոնից կառավարվող համակարգով։ Այս տրամաբանության մեջ համայնքները այլևս չեն դիտարկվում որպես ինքնուրույն կառավարման միավորներ։ Դրանք դիտարկվում են որպես կուսակցական ազդեցության տարածքներ։ Հետևաբար այս պայքարը ոչ թե համայնքի զարգացման, այլ քաղաքական վերահսկողության համար պայքար է։ Իշխանության համար կարևոր չէ միայն հաղթելը։ Կարևոր է ցույց տալ, որ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ որևէ խոշոր քաղաքական կենտրոն, որը չի գտնվում «Քաղաքացիական պայմանագրի» ազդեցության ներքո։
Սա արդեն ոչ թե ընտրական, այլ համակարգային խնդիր է։
Ժողովրդավարական պետությունում իշխանությունը մրցակցում է այլ քաղաքական ուժերի հետ։ Այստեղ առաջանում է սկզբունքային հարց․ արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ծառայեն համայնքի շահերին, թե՞ վերածվեն իշխող կուսակցության քաղաքական ազդեցության գործիքների։
Սակայն ստեղծված իրավիճակում ամենավտանգավորը նույնիսկ արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացումը չէ։ Ամենավտանգավորը իշխանության վերաբերմունքն է երկրի առջև կանգնած իրական մարտահրավերների նկատմամբ։
Հայաստանը շարունակում է ապրել ծանր անվտանգային միջավայրում։
Սահմանների անվտանգությունը շարունակում է մնալ խիստ խոցելի։
Տնտեսությունը կանգնած է լուրջ կառուցվածքային խնդիրների առջև։
Ժողովրդագրական պատկերը գնալով վատթարանում է։
Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը հայտնվել է աննախադեպ անորոշությունների պայմաններում։
Ոտնահարված է ժողովրդավարություն. վկան` վերջին ընտրությունները:
Սակայն այս ամենի ֆոնին իշխանության վարքագիծը ստեղծում է մի վտանգավոր տպավորություն, թե երկրում ամեն ինչ բնականոն է, որևէ լուրջ խնդիր գոյություն չունի, և առաջնային հարցը Գյումրիում քաղաքական վերահսկողության հաստատումն է։
Սա է ամենամեծ մտահոգությունը։
Երբ պետությունը բախվում է գոյաբանական մարտահրավերների, իսկ իշխանությունը կենտրոնանում է ներքաղաքական հաշվեհարդարների և քաղաքական ազդեցության ընդլայնման վրա, առաջանում է պետական կառավարման առաջնահերթությունների խոր ճգնաժամ։
Այսօր Հայաստանի առջև ծառացած է ոչ միայն քաղաքական, այլև արժեքային ընտրություն։ Մենք պետք է հստակ հասկանանք՝ ուզում ենք կառուցել պետություն, որտեղ իշխանությունը հարգում է ժողովրդի կամքը, թե՞ համակարգ, որտեղ ժողովրդի կամքը ընդունելի է միայն այն դեպքում, երբ համընկնում է իշխանության շահերի հետ։
Ժողովրդավարության իրական չափանիշը հաղթանակի պահին պահվածքը չէ։ Ժողովրդավարության իրական չափանիշը պարտության նկատմամբ վերաբերմունքն է։
Եվ եթե իշխանությունը չի կարողանում հարգել այն ընտրությունը, որը կատարել է ժողովուրդը, ապա որքան էլ բարձր հնչեն ժողովրդավարության մասին հայտարարությունները, դրանք կորցնում են իրենց բովանդակությունը։ Վերջին ընտրությունների շուրջ ծավալվող զարգացումները հենց այդ հարցն են դնում Հայաստանի քաղաքական օրակարգի կենտրոնում․ արդյո՞ք մեր երկրում ժողովրդավարությունը շարունակում է մնալ արժեք, թե՞ այն աստիճանաբար վերածվում է քաղաքական կարգախոսի։
Հ.Գ.
Պետք է հստակ արձանագրել մեկ սկզբունքային հանգամանք․ գյումրեցին արդեն կատարել է իր ընտրությունը։ Նա իր քվեով ձևավորել է տեղական իշխանություն և արտահայտել է իր քաղաքական կամքը։ Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունքն է, որը չի կարող վերանայվել քաղաքական նպատակահարմարության կամ իշխանական ցանկությունների հիման վրա։ Հետևաբար, ցանկացած գործընթաց, որը դուրս կգա օրենքի, ժողովրդավարական նորմերի և քաղաքական բարեվարքության շրջանակներից ու կդիտարկվի որպես Գյումրիում ձևավորված իշխանությունը քաղաքական կամ վարչական ճնշումների միջոցով փոխելու կամ զավթելու փորձ, պետք է ստանա ոչ միայն իրավական, այլև հստակ քաղաքական գնահատական։ Որևէ իշխանություն իրավունք չունի կասկածի տակ դնել ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքները միայն այն պատճառով, որ դրանք չեն համապատասխանում իր քաղաքական շահերին։