ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 423.2 • RUB/AMD: 4.26 • BTC: $78,133 • ETH: $2,473 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 423.2 • RUB/AMD: 4.26 • BTC: $78,133 • ETH: $2,473 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

Հայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի․ հայտարարություն

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել․

«Պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք։

Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։

Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։

Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, որը ուղիղ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 478 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին»։