ԲՈՐՍԱ
USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12 • USD/AMD: 360.6 • EUR/AMD: 402 • RUB/AMD: 4.4 • BTC: $73,889 • ETH: $2,089 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Ազգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվելԱզգային կրթության հրամայականի իրագործումը պահանջում է պետական հետևողական քաղաքականություն. Մհեր ՄելքոնյանԵվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ ԹավշուտիցԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԱՄՆ-ն և Իրանը մոտ են վերջնական համաձայնության. ԶԼՄ«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական ազնվություն….Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել

Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված պարսավելի արարքին. վերջինը  ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ Արցախի խորհրդանիշ «Տատիկ-պապիկ» հուշարձանի նկարը հեռացրել էր տաղավարից՝  դրա առկայությունը որակելով «հակապետական քայլ»։ «Անկախ նրանից, թե Երևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը եղել է մեկ պաշտոնյայի անձնական որոշման հետևանք, թե ոչ, այն բացահայտում է շատ ավելի խորքային խնդիր։

Երբ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, կարող է ընկալվել որպես «հակապետական», դա արդեն ոչ թե մեկ նկարի, այլ մեր հավաքական հիշողության նկատմամբ ձևավորված վտանգավոր վերաբերմունքի մասին է։

Մշակութային ինքնությունը քաղաքական իրավիճակից կախված արժեք չէ։ Այն ժողովրդի պատմական հիշողությունն է, մշակույթը, խորհրդանիշներն ու ինքնաճանաչումը։ Եթե ոմանք վախենում են Արցախի անունից, խորհրդանիշներից կամ մշակութային ժառանգությունից, ապա հրաժարվում են մեր պատմական հիշողությունից։

Եթե Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգության նյութական մասը, ապա Հայաստանում չպետք է վտանգվի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ հիշողությունը, անվանումները, խորհրդանիշներն ու մշակութային ինքնությունը։

Սա քաղաքական հայացքների մասին չէ։ Սա պատմական հիշողության, մշակութային իրավունքների և ազգային արժանապատվության մասին է։ Պետությունը, կրթական հաստատություններն ու մշակութային կառույցները պարտավոր են պահպանել այդ հիշողությունը, ոչ թե ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ սկսում են ինքնագրաքննության ենթարկել սեփական պատմությունն ու ինքնությունը։

Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ։

Հ.Գ. Եթե այս պատմությունն ունի հաղթող, ապա դա Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը չէ։ Հաղթողը երեխան է, որը նկարով պատմում է իր հիշողության մասին, և այն ուսուցչուհին, որը չդավաճանեց իր արժեքներին։ Նկարը կարելի է հանել պատից, բայց անհնար է ջնջել այն հիշողությունը, որը մարդիկ պատրաստ են պաշտպանել նույնիսկ անձնական կորուստների գնով»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։