ԲՈՐՍԱ
USD/AMD: 368.5 • EUR/AMD: 428.2 • RUB/AMD: 5 • BTC: $60,936 • ETH: $1,576 • BRENT: $83.12 • USD/AMD: 368.5 • EUR/AMD: 428.2 • RUB/AMD: 5 • BTC: $60,936 • ETH: $1,576 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
Իշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստիՈվ խաղաղությունից խոսի, ՔՊ-ն պիտի ադրբեջանացումից խոսի. ՇարմազանովԳյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ումՇարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, չենք ենթարկվելու ճնշումներին. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԸնդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. «Բարգավաճ Հայաստան»ԱՄՆ-ն և Իրանը անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանցՀայաստանի տնտեսությունը չի կարող անվերջ վճարել իշխանությունների քաղաքական սխալների գինը։ Մհեր ՄելքոնյանՎարդան Ղուկասյանի ձերբակալման հետքերով․ արդարացվել են գյումրեցի Հովեյան եղբայրներըԻշխանությունները չեն հակազդում Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի հռետորաբանությանը.«Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումըՊարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստիՈվ խաղաղությունից խոսի, ՔՊ-ն պիտի ադրբեջանացումից խոսի. ՇարմազանովԳյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ումՇարունակելու ենք մնալ մեր սրբազան ուխտին հավատարիմ, չենք ենթարկվելու ճնշումներին. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԸնդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. «Բարգավաճ Հայաստան»ԱՄՆ-ն և Իրանը անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանցՀայաստանի տնտեսությունը չի կարող անվերջ վճարել իշխանությունների քաղաքական սխալների գինը։ Մհեր ՄելքոնյանՎարդան Ղուկասյանի ձերբակալման հետքերով․ արդարացվել են գյումրեցի Հովեյան եղբայրները

Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խոհարարության ոլորտի, մասնագիտական կրթության և ուսուցման, հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:

Համագործակցության շրջանակում կողմերի համատեղ ներդրումներ կկատարվեն Երևանի արհեստի պետական քոլեջում՝ խոհարարության ոլորտում կրթության և ուսուցման որակի բարձրացման, անհրաժեշտ ուսումնագործնական միջավայրի ապահովման, մանկավարժական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, զարգացման այլ ծրագրերի իրականացման նպատակով:

Ողջունելով հյուրերին և կարևորելով ձևավորվող համագործակցությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խոհարարության մասնագիտության նկատմամբ ձևավորվել է մեծ պահանջարկ՝ պայմանավորված ինչպես զբոսաշրջային հոսքերի աճով, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 35 %-ով, այնպես էլ սպասարկման ոլորտի ակտիվ ընդլայնմամբ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տարբեր ուսումնական հաստատություններում, որոնցում դասավանդվում է խոհարարություն, արձանագրվում է դիմորդների թվի աճ, ուստի շատ կարևոր է կրթական ծրագրերի բովանդակության որակը։

«Խոհարարական կրթական ծրագրերում ավելի մեծ շեշտադրում կատարելով ազգային խոհանոցի վրա՝ կնպաստենք խոհարարություն մասնագիտության և հայկական խոհանոցի զարգացմանը։ Սա կարևոր եմ համարում նաև մեր երկրում մշակույթի հանրահռչակման տեսանկյունից, որովհետև խոհանոցը մեր ազգային մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Երիտասարդ սերունդն իր մասնագիտական գործունեությամբ պետք է կարողանա պահպանել և զարգացնել հայկական խոհանոցը, ինչպես նաև այն ներկայացնել թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ երկիր այցելող զբոսաշրջիկներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի պատրաստել ազգային խոհանոցին տիրապետող մասնագետներ, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն հայկական խոհանոցի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ մեկնարկող կրթական ծրագիրը կարող է հիմք դառնալ նաև հետազոտական նոր ծրագրերի և ազգային խոհանոցի շարունակական զարգացման համար։

ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի ասոցիացիայի ներդրումը հայկական խոհանոցի զարգացման գործում, ինչպես նաև համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների հետ։

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ այն գնահատելով որպես հայկական խոհարարական կրթության զարգացմանն ուղղված կարևոր քայլ։ Սեդրակ Մամուլյանի դիտարկմամբ՝ հայկական խոհանոցը կարող է դառնալ այն կարևոր հարթակը, որը կկապի կրթությունը, մշակույթը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ազգային ինքնության պահպանմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել՝ Արհեստի քոլեջում ձևավորվող փորձն ու մասնագիտական ներուժը հնարավոր կլինի փոխանցել և կիրառել նաև այլ ուսումնական հաստատություններում:

Անդրադարձ է կատարվել նաև հայկական ազգային խոհանոցը որպես ամբողջական մշակութային երևույթ արժևորման և հանրահռչակման հարցին։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ազգային ուտեստների շտեմարանի ստեղծման և պարբերաբար արդիականացման աշխատանքները, ինչպես նաև հայկական խոհանոցի՝ որպես մշակութային արժեքի ճանաչման հեռանկարները։

Քննարկվել են նաև ազգային խոհանոցի դասավանդման զարգացմանը, ուսումնական հաստատություններում համապատասխան ծրագրերի ընդլայնմանը, վերապատրաստումների և վարպետության դասերի անցկացմանը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։