ԲՈՐՍԱ
USD/AMD: 363.7 • EUR/AMD: 423.2 • RUB/AMD: 4.26 • BTC: $78,095 • ETH: $2,470 • BRENT: $83.12 • USD/AMD: 363.7 • EUR/AMD: 423.2 • RUB/AMD: 4.26 • BTC: $78,095 • ETH: $2,470 • BRENT: $83.12

ԼՈՒՐԵՐ
«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։«Բոլորից առաջ դատավորը Աստվածն է». Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» մասինՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԿառավարման նոր որակ, պետականամետ մոտեցում և արդյունավետ ապագա:Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. ՊուտինԻ՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով«Ամասիայի 26 բնակավայրերի համար թողնում են ընդամենը 5 դպրոց, չգիտեմ՝ իրենց փափուկ բազմոցներից ելել, տեսե՞լ են գյուղերի միջև կապը»Շատ արդիական. «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար». Բագրատ ՍրբազանՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեՀայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլումՇիրակի գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը վերածվում է ռազմավարական մարտահրավերի։

«Իմ պատվիս լույսերը գալիս են, մի վախեցեք»․Վարդան Ղուկասյանի դատավարությունը շարունակվում է

ՀՀ հակառուպուցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի, գլխավոր ճարտարապետը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք են պահանջել։
Վարդան Ղուկասյանը դատարանի դահլիճ մտավ բավականին բարձր տրամադրությամբ, ինչպես միշտ, ներկաները նրան ողջունեցին ծափահարություններով։

Այսօրվա դատական նիստը սկսվեց մոտ կես ժամ ուշացումով՝ հակակոռուպցիոն դատարանի հոսանքազրկման պատճառով։

Լրագրողներից մեկը, տեսնելով Վարդան Ղուկասյանին, կատակեց, թե «ձեր պատվին լույսներն անջատեցին, պարոն Ղուկասյան», որին Գյումրու քաղաքապետը արձագանքեց. «Իմ պատվիս լույսերը գալիս են, մի վախեցեք»։ Դատական նիստի այս փուլում դատարանը հարցաքննում է վկաներին՝ թույլ չտալով լրատվամիջոցներին ուղիղ հեռարձակում կամ տեսանկարահանում իրականացնել։ Թույլատրվում է միայն ձայնագրություն կատարել, սակայն այն հրապարակել բոլոր վկաների հարցաքննությունից հետո։ Նշենք, որ այս գործով հարցաքննվել են երկու ամբաստանյալները՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը և գործարար Սևակ Գոմցյանը։ Ըստ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանի՝ Հենրիկ Գասպարյանը թե՛ նախաքննական փուլում և թե՛ դատարանի դահլիճում հրաժարվել է ցուցունք տալուց։ Իսկ գործարար Սևակ Գոմցյանը դատարանին հայտնել է, որ Վարդան Ղուկասյանին անձամբ չի ճանաչում, նրան հետ երբևէ առնչություն չի ունեցել։ Նախորդ դատական նիստին դատարանը լսել է նաև Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ Գնել Մանուկյանին։

Աղբյուրը՝ aravot.am